Շմոլ գազից Երևանում թունավորվել է 6 երեխա

© Sputnik / Asatur Yesayants / Обстановка в мед.центре "Григор Лусаворич", куда доставлены раненные при взрыве ресторана "Бургер кинг"
Обстановка в мед.центре Григор Лусаворич, куда доставлены раненные при взрыве ресторана Бургер кинг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեկ օրվա ընթացքում գրանցվել է թունավորման մի քանի դեպք։ Տուժել են երեխաներ։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Հունվարի 6-7-ին, Երևանում գրանցվել է շմոլ գազից թունավորման մի քանի դեպք։ Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, հիվանդանոցներից ոստիկանությանը տեղեկացրել են` իրենց բնակարաններում թունավորվել են երկու ընտանիք` երեխաներով։

Города мира. Тегеран - Sputnik Արմենիա
Իրանում հարյուրավոր մարդիկ թունավորվել են ալկոհոլից. 24–ը մահացել են

Այսպես, հունվարի 6-ին, ժամը 22.30-ին, իրենց տանը շմոլ գազի արտահոսքից թունավորվել և հիվանդանոց են տեղափոխվել 1980 թ. ծնված Սուսաննա Մ.-ն, 2000 թ. ծնված Թագուհի Խ.-ն և 2005 թ. ծնված Արծրուն Խ.-ն:

Իսկ հունվարի 7-ին, «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Երևանի Կուրղինյան փողոցի 21 շենքի բնակարաններից մեկից բուժօգնության են տեղափոխվել 1982 թ. ծնված Հայկազ Հ.-ն, 1943 թ. ծնված Քաղցրիկ Վ.-ն, 1987 թ. ծնված Լուիզա Ա.-ն, 2015 թ. ծնված Դավիթ Ղ.-ն, 2014 թ. ծնված Լիա Ղ.-ն, 2008 թ. ծնված Կարեն Ղ.-ն և 2014 թ. ծնված Մարիամ Ղ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը՝ անսարք գազի կաթսայից արտահոսքի հետևանքով:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է քննություն:

Լրահոս
0