Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Դավթյան. «Հնդկաստանի քաղաքացիների այցերի ավելացումը պայմանավորված է վիզայի պարզեցմամբ»

© Photo : provided by Nelly DavtyanНелли Давтян
Нелли Давтян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում կացության իրավունք ստացած Հնդկաստանի քաղաքացիների թիվը վերջին շրջանում իրականում աճել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։
Նելլի Դավթյան

Նրա խոսքով` նախորդ տարվա արդյունքներն առայժմ մոտավոր են, դրանք կհստակեցվեն հունվարի 20-ից հետո, բայց անգամ նախնական տվյալները թույլ են տալիս նման եզրակացություն անել։

«2015թ.–ին ՀՀ–ում կացության կարգավիճակ են ստացել Հնդկաստանի 1119 քաղաքացի, 2016-ին` 1086, 2017-ին`938։ Այսինքն` այդ թիվը նախորդ տարիներին 900-ից 1100–ի շրջանակում էր։ Իսկ նախորդ տարվա արդյունքներով արդեն այդ թիվը մոտ է լինելու 2000-ի»,– ասաց Նելլի Դավթյանը։

Հնդկաստանի քաղաքացիների այցերի ավելացումը միգրացիոն ծառայությունում մեկնաբանում են Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ վիզային քաղաքականության պարզեցմամբ։

Լրահոս
0