Զինակոչիկների ավտոբուսի միջադեպի մասնակիցներից մեկն ինքնակամ ներկայացել է բաժին

© Sputnik / Asatur YesayantsНовобранцы в республиканском сборном пункте в первый день зимнего призыва (8 января 2019). Еревaн
Новобранцы в республиканском сборном пункте в первый день зимнего призыва (8 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նրան հանձնել են Ռազմական ոստիկանությանը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվար ի— Sputnik. Զինակոչիկների ավտոբուսի միջադեպի մասնակիցներից մեկն ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին։

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը։

В Ереване автобус врезался в машину - Sputnik Արմենիա
Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի միջադեպի փաստով քրգործ է հարուցվել. դատախազություն

«Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում երեկ գրանցված միջադեպի մասնակիցներից մեկն ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Նաիրիի բաժին։ Քանի որ գործը քննում է Ռազմական ոստիկանությունը, նա ներկայացվել է Ռազմական ոստիկանությանը»,–մեզ հետ զրույցում ասաց Ջանոյանը։

Նշենք, որ հունվարի 8–ին զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։

Հիշեցնենք, որ երեկ` ձմեռային զորակոչի առաջին օրը Երևանում զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսում տհաճ միջադեպ է գրանցվել, որին արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ կանգնեցնում զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսը։ Ներս մտնելուց հետո քաշքշոց է սկսվում, և անպարկեշտ արտահայտություններ են հնչում։

Լրահոս
0