Փաշինյանի հայտարարությունը տրամաբանական չէ. Մարուքյան

© Sputnik / Asatur YesayantsКандидат в депутаты от партии "Просвещенная Армения" Эдмон Марукян ответил на вопросы журналистов после выхода из избирательного участка (9 декабря 2018). Еревaн
Кандидат в депутаты от партии Просвещенная Армения Эдмон Марукян ответил на вопросы журналистов после выхода из избирательного участка (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Մարուքյանը կարծում է, որ հանրապետականների ժամանակը անցել է։ Հարցը պետք է լուծվի քվեարկությամբ։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը անտրամաբանական է համարում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ԱԺ փոխխոսնակ պետք է ընտրվի ավելի շատ պատգամավոր ունեցող 2–րդ ուժից:

103-летняя Бавакан Пилоян из общины Сараарт (Лорийская область) на церемонии вручения мандатов депутатам Национального Собрания Армении 7-го созыва (10 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի ամենատարեց ընտրողը օրհնեց նորընտիր ԱԺ պատգամավորներին
«Սահմանադրությունն ասում է, որ պետք է ընտրվի, այսինքն` պետք է ընտրվի, ոչ թե մենք պետք է շարունակենք պահպանել Հանրապետականի ժամանակվա ավանդույթները»,–լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը։

Ավելի վաղ Փաշինյանը նշել էր, որ 3–րդ փոխխոսնակի համար «Իմ քայլը» իր քվեարկելու է ամենաշատ ձայնը ստացած ընդդիմադիր ուժի թեկնածուի օգտին:

Մարուքյանի խոսքերով` անգամ եթե «Իմ քայլի» կողմից նման որոշում կա, իրենց դիրքորոշումն ու տրամադրվածությունը չի փոխվում, քանի որ իրենց թեկնածուն ավելի լավն է ու արժանի:

Պատասխանելով Գագիկ Ծառուկյանի հետ հակասության մասին հարցին` Մարուքյանը նշեց, որ որևէ մեկի հետ անձնական հակասություններ չունի:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала