00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են Հենրիխ Մխիթարյանին «տեղափոխում» այլ ակումբ. ենթադրություններ և իրականություն

© Sputnik / Asatur YesayantsГенрих Мхитарян (23 мая 2018). Еревaн
Генрих Мхитарян (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարբեր լրատվամիջոցներ շարունակում են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ուղարկել տարբեր ակումբներ: Սակայն փաստն այն է, որ հայ ֆուտբոլիստն «Արսենալում» է:

Մխիթարյանի` այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը սկսեցին քննարկել միաժամանակ Դենիս Սուարեսի տրանսֆերի հետ: Ըստ որոշ լրատվամիջոցների` ակումբի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ուզում է անգլիական թիմում տեսնել «Բարսելոնայի» կիսապաշտպանին: Հենց այս տեղեկությունից անմիջապես հետո համացանցը հեղեղվեց Մխիթարյանի` այլ թիմ տեղափոխվելու լուրերով: Բայց կարևորն այն է, որ այս տեղափոխություններն առայժմ ոչ մի պաշտոնական ամրագրում չունեն, ու պարզ էլ չէ` կունենան, թե ոչ:

Полузащитник лондонского Арсенала Генрих Мхитарян во время футбольного матча между командами Милан и Арсенал (9 марта 2018). Стадион Сан-Сиро, Милан, Италия - Sputnik Արմենիա
«Դու մեզ շատ պետք ես». «Արսենալի» մարզիչն անհամբեր սպասում է Մխիթարյանի վերադարձին

Ոմանք գրեցին, որ Դենիս Սուարեսի` «Արսենալ» տեղափոխվելուց հետո Մխիթարյանն իր տեղը կկորցնեի թիմի մեկնարկային կազմում, քանի որ երկուսն էլ խաղում են նույն դիրքում: Բայց մի՞թե դա մոտ է իրականությանը: Էմերին կարող է հայ ֆուտբոլիստին օգտագործել նաև իր թիմի կիսապաշտպանության կենտրոնում, առավել ևս, որ Աարոն Ռեմզիի` «Յուվենտուս» տեղափոխվելն ավելի իրական է, քան Մխիթարյանի` որևէ այլ ակումբ տեղափոխվելը:

Սկզբում նշվեց, որ Հենրիխի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլանը», հետո «Զենիթը», հետո էլ գրեցին, թե Մխիթարյանին իր կազմում ուզում է տեսնել «Էվերտոնը»: Ֆուտբոլում ոչ մի բան բացառել պետք չէ, բայց շշուկների մակարդակով այս խոսակցությունները որպես իրական տարբերակ ներկայացնելն էլ անհասկանալի է:

Նախ` Մխիթարյանը հիմա վնասվածք ունի (ցանկանանք հայ ֆուտբոլիստին առողջություն ու վնասվածքի ապաքինում), և սա նշանակում է, որ համենայնդեպս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հայ ֆուտբոլիստն այլ ակումբ չի տեղափոխվի: Բացի այդ, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն նշել է, որ Դենիս Սուարեսը պետք է կատալոնյան թիմին: Հետո էլ Մխիթարյանը «Արսենալում» բավականին բարձր աշխատավարձ է ստանում (շաբաթական 180 հազար ֆունտ), և քիչ ակումբներ կարող են բավարարել հայ ֆուտբոլիստի պայմանագրի այս կետը:

Генрих Мхитарян из Арсенала празднует свой первый гол в ворота Саутгемптона во время матча АПЛ Саутгемптон - Арсенал (16 декабря 2018). Саутгемптон - Sputnik Արմենիա
Մխիթարյանի գոլը ճանաչվել է «Արսենալի» դեկտեմբեր ամսվա լավագույնը. տեսանյութ

Նշվում է նաև, որ «Արսենալը» ուզում է ձեռք բերել Յանիկ Կորասկոյին: Այսինքն ևս մեկ հարձակողական ոճի կիսապաշտպանի: Ու եթե առաջնորդվենք «Սուարես-Մխիթարյան» տրամաբանությամբ, ուրեմն Հենրիխը շատ արագ պետք է նոր ակումբ փնտրի՞: Հայ ֆուտբոլիստը բազմաթիվ անգամ ապացուցել է, որ իր տաղանդով ու աշխատասիրությամբ կարող է մրցակցել բոլորի հետ: Իհարկե, ժամանակ է հարկավոր իր առավելությունները դրսևորելու համար:

Համենայնդեպս Մխիթարյանն «Արսենալում» է, և հիմա պարզապես իմաստ չունի խոսել այլ ակումբ տեղափոխվելու մասին: Պաշտոնական ոչ մի նման տեղեկություն չկա: Իսկ թե ով ու որտեղ է ուզում տեսնել Մխիթարյանին, դա դեռ ոչինչ նշանակում: Վերջապես Հենրիխն էլ պետք է ուզի տեղափոխվել: Իսկ նա, չեմ կարծում, որ հիմա մտածում է այլ ակումբում հանդես գալու մասին:

Լրահոս
0