Քանի՞ լեզվով են կարողանում «շնորհակալություն» ասել Թբիլիսիում. տեսանյութ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Գրուզիայի մեր գործընկերները պատրաստվել են Շնորհակալության միջազգային օրվան ու հետաքրքիր տեսանյութ են պատրաստել։

Վրաստանի մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը գիտեն` ինչպես է «շնորհակալություն» բառը հնչում աշխարհի տարբեր լեզուներով։

Շնորհակալության միջազգային օրը նշում են հունվարի 11–ին։ Sputnik Գրուզիայի նկարահանող խումբը որոշել է պարզել` Թբիլիսիի բնակիչներն ու հյուրերը որ լեզուներով են կարողանում ասել այդ չափազանց կարևոր բառը։

Բնականաբար, հնարավոր չէր, որ Թբիլիսիում չհնչեր հայկական «շնորհակալությունը»։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լրահոս
0