00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի անտունների կացարանում էլ են «հնդիկներ» բնակվում ու չեն ուզում հեռանալ Հայաստանից

© Sputnik / Asatur YesayantsПриют для бездомных в Вардашене
Приют для бездомных в Вардашене - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օտարերկրացիներ Հայաստանում, պարզվում է`բնակվում են նույնիսկ անտունների կացարանում։ Բայց անգամ այդ պայմաններում չեն ուզում հեռանալ մեր երկրից։

Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա

Վարդաշենի անտունների կացարանում ոչ միայն հայաստանցիներ, այլև Հայաստան եկած անօրինական միգրանտներ են բնակվում։ Sputnik Արմենիայի այցի պահին այստեղ բնակվող ապօրինի միգրանտները երեքն էին. մեկը` Գվինեայից,  երկուսը` Պակիստանից։

3 օտարերկրացիներին կացարանի տնօրինությունը մեկ 3-տեղանոց սենյակ է տրամադրել։ Նրանք այստեղ ապահովված են այն նույն պայմաններով, ինչ Հայաստանի անտուն քաղաքացիները։ Ի տարբերություն հայերի, նրանք իրենց հայրենիքում տուն ունեն, բայց այնտեղ վերադառնալ չեն ուզում։

Индиец, работающие на стройке в Армении - Sputnik Արմենիա
Էժան աշխատուժը` որպես առաջընթացի խոչընդոտ. ո՞ւմ են խանգարում հնդիկները Հայաստանում

Գվինեայի քաղաքացի Սիլա Աբդուլլան հայրենիքում ոչ միայն տուն, այլև ընտանիք ու երեխաներ է թողել, բայց այնտեղ վերադառնալու հարցին միանշանակ «ոչ» է ասում և այդ թեման փակում բութ մատը կոկորդի վրա սահեցնելով, ժեստ, որով փորձում է հասկացնել` հայրենիքում իր կյանքը վտանգված է։ Թե ինչ վտանգի մասին է խոսքը, երիտասարդ գվինեացին չի պատմում։ Իսկ կացարանի աշխատակիցները, որոնք արդեն 4-5 ամիս է հոգ են տանում նրա նկատմամբ, գիտեն միայն, որ իրենց հյուրը Հայաստանն այնքան է հավանել, որ ուզում է մնալ այստեղ ու նույնիսկ աշխատանք գտնել։

Սիլա Աբդուլլային սահմանապահները հայտնաբերել էին 2018թ. օգոստոսի 13-ին հայ-թուրքական սահմանը հատելիս: 26-ամյա երիտասարդը Թուրքիա էր անցել Թեհրանից, որտեղից էլ փորձել էր Հայաստան գալ։

Սիլայի հետ կացարանի նույն սենյակում են բնակվում պակիստանցիներ Մոհամմեդ Նասրդի Աբուլ Կաշին և Մուհամմադ Աբդուլ Կարիմ Աշրաֆուլը։

© Sputnik / Asatur YesayantsՊակիստանցիները` Երևանի անտունների կացարանում
Երևանի անտունների կացարանում էլ են «հնդիկներ» բնակվում ու չեն ուզում հեռանալ Հայաստանից - Sputnik Արմենիա
Պակիստանցիները` Երևանի անտունների կացարանում

Մեր անգլալեզու բարևին երիտասարդները, ի զարմանս մեզ, հայերենով պատասխանեցին, նույնիսկ ասացին` «ես լավ եմ, դու ո՞նց ես»։

Օգոստոսի 27-ին Հայաստանի սահմանը հատած պակիստանցիները մի քանի ամսում հասցրել են հայերեն որոշ բառեր ու արտահայտություններ սովորել, բայց, ի տարբերություն գվինեացի բախտակցի, չեն հրաժարվում լքել մեր երկիրը։ Նրանցից մեկը համաձայն է վերադառնալ հայրենիք, մյուսը խնդրում է, որ իրեն Եվրոպա ուղարկեն։

Индусы моют армянские ковры в Армении - Sputnik Արմենիա
Հայերի արտագաղթը և հնդիկների ներգաղթը. 2019թ-ի կանխատեսումներ

Հայաստանում հյուրընկալված պակիստանցիները Թուրքիայի կողմից Արաքս գետն անցել են լողալով ու փորձել թաքնվել Հայաստանի տարածքում։

Կարճատև հետապնդումից հետո, սակայն, սահմանապահները հայտնաբերել ու ձերբակալել էին նրանց։

Ինչպես մեզ հայտնեցին անտունների կացարանի աշխատակիցները, օտարերկրյա սահմանախախտներն իրենց մշտական հյուրերից են։ Հայաստանում ապօրինի հայտնված արտասահմանցիների հարցով նախ զբաղվում են հայ իրավապահները, պետական սահմանն ապօրինի հատելու համար նրանց որոշ ժամանակով ազատազրկման են դատապարտում, իսկ դատապարտման ժամկետը լրանալուց ու ազատություն ստանալուց հետո ժամանակավորապես տեղավորում անտունների կացարանում։

Դրանից հետո նրանց հարցերով զբաղվում են արդեն միջազգային կառույցները` ՄԱԿ–ն ու  ԿԽՄԿ–ն` նախապատրաստելով նրանց վերադարձը հայրենիք։ Իսկ մինչ հայրենիքը պատրաստակամություն կհայտնի ընդունել իր մոլորյալ զավակներին, նրանք մնում են Հայաստանի իշխանությունների ու հարկատուների հոգածության տակ։

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում վերջին շրջանում բուռն քննարկման թեմա է դարձել մեր երկրում ավելացող Հնդկաստանի քաղաքացիների խնդիրը։ Մինչդեռ, պարզվում է, որ Հայաստանը գրավում է ոչ միայն նրանց։

Նշենք, որ ՀՀ միգրացիոն ծառայության պաշտոնական տվյալներով, Հնդկաստանից միգրանտների թիվը Հայաստանում վերջին 1 տարվա ընթացքում իսկապես աճել է։ Եթե 2015թ.–ին ՀՀ–ում կացության կարգավիճակ են ստացել Հնդկաստանի 1119 քաղաքացի, 2016-ին` 1086, 2017-ին`938, ապա 2018թ.–ին նրանց թիվը հասել է 2000-ի։

Լրահոս
0