Ռումբի ահազանգ. նշված հասցեներում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել

© Photo : Gazprom Armenia official siteПоказательные тактические учения МЧС Армении
Показательные тактические учения МЧС Армении - Sputnik Արմենիա
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից համապատասխանաբար մեկական մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Այսօր ահազագ է ստացվել, որ ռումբ կա տեղադրված վարկային և բուքմեյքերական կազմակերպություններում։

Телеканал CNN - Sputnik Արմենիա
CNN–ի աշխատակիցներին տարհանել են` ռումբի առկայության մասին հեռախոսազանգի պատճառով

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հունվարի 13-ին, ժամը 19:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան 8 և Բաղրամյան 1 հասցեներում գտնվող «Vivarobet» բուքմեյքերական ընկերություններում, Սեբաստիա 123/2 հասցեում գործող «Fast Credit» վարկային կազմակերպությունում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից համապատասխանաբար մեկական մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 20:00-ի դրությամբ կատարվել է տեղազննում և երեք հասցեներում էլ ռումբ չի հայտնաբերվել:

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала