Եվգենի Պլյուշչենկոյին հիվանդանոց են տեղափոխել. կինը լռում է, շոուն` շարունակվում

© Sputnik / Антон ДенисовСвадьбы года
Свадьбы года - Sputnik Արմենիա
Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի կինը` Յանա Ռուդկովսկայան, որը նաև նրա պրոդյուսերն է, հայտնել է, որ չի մեկնաբանում ամուսնու վիճակը, քանի որ «նրա առողջության մասին լուրը միայն ընտանիքին է վերաբերվում»։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի –Sputnik. «Սառույցի արքաները» սառցե հայտնի շոուն, որը նախատեսված էր անցկացնել Մոսկվայի «Սուրբծննդյան ճանապարհորդություն»  փառատոնի վերջին օրը` հունվարի 13-ին, չեն հետաձգի գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի հոսպիտալացման պատճառով, նա չի մասնակցի ծրագրին, ՌԻԱ Նովոստիին է հայտնել քաղաքում անցկացվող «Московские сезоны» փողոցային միջոցառումների կազմկոմիտեն։

Церемония открытия Чемпионата Европы по фигурному катанию (17 января 2018). Москвa - Sputnik Արմենիա
Հոր հետքերով. Եվգենի Պլյուշչենկոյի հնգամյա որդին նվաճում է սառույցը

Շաբաթ օրը ԶԼՄ–ները հայտնել էին, որ Պլյուշչենկոյին տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը։

«Շոուն չի հետաձգվում, պարզապես Եվգենին չի մասնակցի։ Մյուս բոլոր գեղասահորդները ելույթ կունենան ինչպես նախատեսված էր», – ասել են կազմկոմիտեում։

Ավելի վաղ գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի կինը` Յանա Ռուդկովսկայան, որը նաև նրա պրոդյուսերն է, հայտնել էր, որ չի մեկնաբանում ամուսնու վիճակը, քանի  որ «նրա առողջությունը միայն ընտանիքին է վերաբերվում»։ «Մենք չենք մեկնաբանում։ Քանի որ Եվգենին հիմա մեծ սպորտում չէ և նրա առողջությունը վերաբերվում է միայն իրեն և իր ընտանիքին», – ասել է Ռուդկովսկայան ՌԻԱ Նովոստիի թղթակցին։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала