00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր խորհրդարանը որոշել է ավելացնել հանձնաժողովների թիվը

© Sputnik / Asatur YesayantsПервое заседание парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн
Первое заседание парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդարանական մեծամասնությունը արել է այն առաջարկները, որոնք նախորդ Ազգային ժողովը չէր ընդունել:

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Նորընտիր 7-րդ գումարման խորհրդարանը, ի տարբերություն նախորդ գումարման ԱԺ-ի, 2 մշտական հանձնաժողով ավելի կունանա:  Այս առաջարկով ԱԺ-ին դիմել ու համապատասխան նախագիծ է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցությունը:

Նախագծով առաջարկվում է ստեղծել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, ինչպես նաև՝ տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովներ:

Премьер-министр Никол Пашинян во время первого заседания парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը լրատվամիջոցներին մեղադրել է իրենց իշխանությանը «հանրապետականացնելու» մեջ

Առաջարկությունը խորհրդարանին ներկայացնող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ, այսպիսով` խորհրդարանական մշտական հանձնաժողովները կդառնան 11-ը՝ նախկին 9-ի փոխարեն:

Դրանք են.

1) Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ժողովրդագրություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (12 անդամ),

2) Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ միջազգային հարաբերություններ, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների հետ կապեր, միջխորհրդարանական համաձայանագրեր և կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (14 անդամ),

3) Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ գիտություն, կրթություն, մշակույթ, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (12 անդամ),

4) եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական Միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ),

5)Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ),

Речь Арарата Мирзояна на первом заседании Парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ նախագահը խոսեց Բաքվի հայկական ջարդերի մասին

6) Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ),

7)Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ սահմանադրաիրավական հարցեր, կուսակցություններ, ընտրական համակարգ, Ազգային ժողովի կանոնակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ, Սահմանադրության փոփոխություններ, քաղաքացիական, քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքեր, դատավարական օրենսգրքեր (15 անդամ),

8) Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Եվրասիական տնտեսական միության և տարածաշրջանի մյուս երկրների հետ կապեր, Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների օրենսդրության ներդաշնակեցում, միասնականեցում և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (11 անդամ),

9)Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր և վճարներ, գյուղատնտեսություն, բնության պահպանություն և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (12 անդամ),

Вице-спикеры Лена Назарян и Ален Симонян во время первого заседания парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ազգային ժողովն ընտրեց փոխնախագահներին

10) Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առևտուր և ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (15 անդամ),

11) Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական և արժեթղթերի) շուկաներ և այդ ոլորտները կարգավորող օրենքներ (10 անդամ):

Հանձնաժողովների անդամներին ու նախագահներին ԱԺ-ը կընտրի այսօր՝ ըստ խմբակցությունների ներկայացրած առաջարկների:

Ի դեպ, Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին ապա դրա ստեղծման նպատակահարմարությունը առաջարկության հեղինակները պայմանավորում են ԵԱՏՄ անդամ պետությունների, տարածաշրջանի մյուս պետությունների, այդ թվում՝ Իրանի և Վրաստանի հետ համագործակության հետագա խորացման, ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրության ներդաշնակեցման և միասնականեցման անհրաժեշտությամբ:

Այս առումով  «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց հանձնաժողովը հենց այդպես էլ կոչել՝ ոչ թե Տարածաշրջանային ինտեգրման, Այլ ԵԱՏՄ ինտեգրման հարցերի հանձնաժողով:

Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով տարիներ առաջ գործել է Ազգային ժողովի չորրորդ և հինգերորդ գումարումների ժամանակ:

Այդ հանձնաժողովի ստեղծման առաջարկ ընդդիմադիր պատգամավորներն արել են նաև Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նստարջանում, բայց այն ժամանակ իշխանական մեծամասնությունը որոշում էր կայացրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը միավորվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի գործառույթում:

Լրահոս
0