Ինչո՞ւ Պուտինը սմարթֆոն չունի. պատասխանում է մամուլի քարտուղարը

© Sputnik / Михаил Климентьев /  / Անցնել մեդիապահոցПрезидент РФ Владимир Путин во время телефонного разговора с патриархом константинопольским Варфоломеем (3 апреля 2018). Анкара, Турция
Президент РФ Владимир Путин во время телефонного разговора с патриархом константинопольским Варфоломеем (3 апреля 2018). Анкара, Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պեսկովը պատասխանել է հասարակությանը հետաքրքրող մի քանի հարցի։ Մասնավորապես, շատերին հետաքրքրում էր, ինչու Պուտինը սմարթֆոն չունի։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Պետության ղեկավարը սմարթֆոն ունենալ չի կարող, քանի որ դա նշանակում է, որ մարդը համաձայնում է լիարժեք թափանցիկության։ Այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է «ԱիՖ» թերթին տված հարցազրույցում։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը մեկ օրում 2 հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

«Իսկ ինչպե՞ս էին առաջ ապրում առանց հեռախոսների։ Հիանալի է», – պատասխանել է Պեսկովը պարբերականի այն հարցին, թե ինչպես է Պուտինն ապրում առանց հեռախոսի։
Սոցցանցերի նկատմամբ իր անձնական վերաբերմունքի մասին Պեսկովը ևս խոսել է պարբերականի հետ զրույցում։
«Կյանքումս ոչ մի անգամ Facebook չեմ մտել, երբեք չեմ եղել «Одноклассник»–ներում, ես չգիտեմ, ներսից ինչ տեսք ունի «ВКонтакте»–ն։ Նման ցանկություն չունեմ, և չեմ ուզում ինձ ստիպել», – ասել է նախագահի մամուլի քարտուղարը։
Ինչ վերաբերում է Telegram–ին, ապա Պեսկովը նկատել է, որ այն հետաքրքիր երևույթ է, այնտեղ բազմաթիվ ճանաչողական ալիքներ կան, սակայն քաղաքական ալիքներն օգտագործվում են որպես մանիպուլյացիաների գործիք։

Լրահոս
0