00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ելո՞ւյթ, թե՞ հաղորդում հանցագործության մասին. պատգամավորը թվարկել է դեսպանների հանցանքները

© Sputnik / Asatur YesayantsПервое заседание парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн
Первое заседание парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԺ ամբիոնից թվարկել է այն հանցավոր արարքները, որոնք, իր խոսքով, տարիներ շարունակ թույլ են տրվել արտերկրում հայաստանցի դիվանագետների կողմից։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Տարիներ շարունակ արտերկրում Հայաստանի դեսպաններ են նշանակվել կասկածելի կենսագրությամբ ու քրեական անցյալով անձինք։ Այսօր, ԱԺ–ում, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկման ժամանակ, իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նրա խոսքով`ամենախնդրահարույցը եղել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը։ «Նա, ըստ ուկրաինացի դիվանագետների, ում հետ առիթ ենք ունեցել հանդիպելու, տարիներ ի վեր զբաղված է եղել դեսպանատան անվամբ ավտոմեքենաների պետհամարանիշեր դուրս գրելով ու տեղի հայ քրեականներին վաճառելով կամ նվիրաբերելով»,– ասաց Բաբաջանյանը։

Армянский ресторан в Мадриде - Sputnik Արմենիա
Ավետ Ադոնցը հետ է կանչվել Իսպանիայում ՀՀ դեսպանի պաշտոնից

Վրաստանում ևս, Արման Բաբաջանյանի խոսքով, այսօր պաշտոնավարում է Սերժ Սարգսյանի նշանակած կադրը`«ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչ Գագիկ Բեգլարյանի վաղեմի ընկեր, շունբաս Ռուբեն Սադոյանը»։

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն էլ, ըստ Բաբաջանյանի, 1992թ–ից ի վեր Հայաստանում չի բնակվել, ուստի չի կարող այդ երկրում առաջ տանել Հայաստանի շահը։

Իսկ ԱՄՆ–ում, նրա խոսքով, Հայաստանն 90-ականներից ի վեր արժանապատիվ դեսպան չի ունեցել ու չունի։ Իսկ այդ երկրում վերջին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն իր իներտ, կրավորական աշխատանքի դիմաց նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ։

«Վերջին տարիներին Սերժ Սարգսյանն արդեն անթաքույց կերպով դիվանագիտական անձեռնմխելիությամբ էր օժտում քրեական աշխարհում հայտնի մարդկանց` Ռուբեն Թաթուլյան` հայտնի Ռոբսոնը, ով ավելի ուշ պարզվեց, որ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականն է։ Մյուս նշանակումները վերաբերում են ռուսաստանաբնակ մեր այլ հայրենակիցներին` միլիարդատեր եղբայրներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսով եղբայրներին, որոնցից մեկը գլխավոր հյուպատոս էր նշանակվել Ֆրանսիայի Լիոն, մյուսը` ԱՄՆ Լոս Անջելես քաղաքներում»,– ասաց Բաբաջանյանը։

Ավելին, ըստ նրա այս դիվանագետները տարիներ շարունակ զբաղված են եղել արտերկրում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիներին կեղծ տեղեկանքներ տրամադրելով, որով, իբր, Հայաստանը հրաժարվում է իր քաղաքացիներին հետ ընդունել։

«Այդպիսի տեղեկանքները մինչև այժմ արժեն հազարավոր դոլարներ, դրանք շարունակում են տրամադրվել»,– ասաց Բաբաջանյանը։

Հիշեցնենք` ԱԺ–ն այսօր քննարկում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցը։ Պատգամավորները հարցեր են ուղղում թեկնածուներին ու կարծիքներ հայտնում նրանց վստահված ոլորտների վերաբերյալ։

Լրահոս
0