Նուբարաշենի բերդը կվերածվի թանգարանի՞. ԱԺ–ում քննարկումներ են

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Նուբարաշեն» ՔԿՀ–ն պետք է փակվի, բայց կարող է ծառայել որպես թանգարան։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. «Նուբարաշեն» ՔԿՀ-ը կարող է վերածվել թանգարանի։ Այսօր այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ թանգարանի գաղափարը հետաքրքիր է համարում, թեև դժվարանում է միանշանակ ասել` կիրագործվի այն, թե՞ ոչ։ Փոխարենը վստահ է, որ այս շենքը որպես ՔԿՀ այլևս ծառայել չի կարող, անգամ վերանորոգումն օգուտ չի տա։

Следственный изолятор - Sputnik Արմենիա
«Դրոյի գործով» ցմահ դատապարտյալի վիճակը կտրուկ վատացել է

«Մի քիչ դժվար եմ պատկերացնում այդտեղ վերանորոգումը: Դուք գիտեք՝ օդափոխման համակարգ չկա, ամբողջ այդ գարշահոտը, կոյուղին: Գուցե ֆինանսապես ավելի ձեռնտու կլինի ընդհանրապես նորը կառուցել»,- ասաց Զոհրաբյանը։

Նա նաև խոստացավ, որ որպես հանձնաժողովի նախագահ հետամուտ է լինելու ՔԿՀ–ներում մարդու իրավունքների պաշտպանությանն ու այս հարցով պարբերաբար քննարկումներ է հրավիրելու։

Հիշեցնենք` ԱԺ–ն արդեն 3 օր է քննարկում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները։ Մինչ փակ գաղտնի քվեարկությունը պատգամավորները հարցեր են ուղղում առաջադրված թեկնածուներին։

ԱԺ երեք քաղաքական ուժերի որոշմամբ` 11 հանձնաժողովներից 8-ը գլխավորելու են «Իմ քայլը», 2–ը` «Բարգավաճ Հայաստան», 1-ը` «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները։

Լրահոս
0