Ջհանգիրյանը հավակնում է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնին. «Ժամանակ»

© Sputnik / Asatur YesayantsГагик Джангирян
Гагик Джангирян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժամանակ» թեթրի ուշադրության կենտրոնում նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանն է հայտնվել։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Օրաթերթի տվյալներով` նա ձգտում է գլխավոր դատախազի աթոռին։ «Նախկին զինվորական դատական և ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այս օրերին ակտիվորեն մասնակցում է դատաիրավական համակարգում իրականացվող գործընթացներին, ազդում որոշումների կայացման վրա:

Ջհանգիրյանը հավակնում է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնին, որը նրա վաղեմի երազանքն է»,-գրում է թերթը:

Գագիկ Ջհանգիրյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 1991–1997թթ. նա աշխատել է արդարադատության նախարարությունում։ 1997–2006թթ եղել է Հայաստանի զինդատախազը։ 5–րդ գումարման ԱԺ պատգամավոր է։

 

Լրահոս
0