ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Արմավիրի մարզի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները և շարժառիթը:
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Էջմիածին քաղաքի 1978 թվականին ծնված բնակիչը կնոջը մեղադրել է դավաճանության մեջ, վիճել նրա հետ և բռունցքներով ու ոտքերով հարվածելով՝ պատճառել մարմնական ծանր վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է և կիրառվել գրավ:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: