Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Գրիգորյան. «Հայ ռուսական հարաբերությունները դինամիկ զարգանում են»

© Sputnik / Asatur YesayantsСекретарь совета безопасности Армении Армен Григорян
Секретарь совета безопасности Армении Армен Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է հայ-ռուսական ռազմական համագործակցության ներկայի ու ապագայի մասին։
Արմեն Գրիգորյան

Հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային են, գտնվում են շատ բարձր մակարդակի վրա և դինամիկ զարգանում են։ Sputnik Արմենիայի եթերում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանը պարբերաբար Ռուսաստանից զենք է գնում, և դա շարունակական գործընթաց է, որը սկսվել է արցախյան պատերազմի ընթացքում և շարունակվում է մինչև օրս, ու համոզված եմ` շարունակական բնույթ է ունենալու»,– ասել է Գրիգորյանը։

Նա նաև հայտնել է, որ այսօր էլ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվելու։ Գրիգորյանի խոսքով` առաջիկայում հայտարարություն կլինի այն մասին, թե ինչ սպառազինություն է Հայաստանը ձեռք բերելու Ռուսաստանից։

Լրահոս
0