«Բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին». Թրամփը շնորհավորեց

© Photo : official site of the Prime minister of RA / Премьер-министр Армении Никол Пашинян, Президент и Первая леди США Дональд и Меланья Трамп перед ужином стран-партнеров НАТО (11 июля 2018). Брюссель
Премьер-министр Армении Никол Пашинян, Президент и Первая леди США Дональд и Меланья Трамп перед ужином стран-партнеров НАТО (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ:

Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին:

Միասին մենք կարող ենք առաջընթաց արձանագրել մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի այդ ջանքերին»,-ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում:

Թրամփն իր լավագույն մաղթանքներն է հղել Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին:

Լրահոս
0