Բուլկին թանկ է, հաց կերեք` մինչև հացի գինն էլ ավելանա. նոր թանկացում է սպասվում

© Sputnik / Asatur YesayantsЛаваш
Лаваш - Sputnik Արմենիա
Հայաստանում հացի թանկացման լուրջ նախադրյալներ կան ու որոշ չափով արդեն շոշափելի են։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` ինչպես է մեկնաբանվում նոր թանկացումն ու ինչ է սպասվում առաջիկայում։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Հայաստանի սպառողներին չի օգնի նույնիսկ Ֆրանսիայի թագուհու հայտնի խորհուրդը` հացը թանկ է, բուլկի կերեք։ Ի տարբերություն 18-րդ դարի Փարիզի, մեր մոտ հացի թանկացումը սկսել է հենց բուլկուց։

Покупатель у отдела яиц в супермаркете - Sputnik Արմենիա
Գնաճը և աշխատավարձերը Հայաստանում. ով ինչքանի է «արժանի»

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ, հայաստանյան շուկայում հացաբուլկեղեն ապրանքային խմբում առայժմ թանկացել է միայն բուլկեղենը։

«Էժան բուլկիները 10 դրամով թանկացել են, ինչը նախկին արժեքի նկատմամբ 10-12 տոկոսի տարբերություն է կազմում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Պիպոյանը։

Ինչ վերաբերում է հացին, այս շուկայում գների փոփոխություն առայժմ չի արձանագրվել, բայց չի բացառվում, որ առաջիկայում կլինի։ Կամ եթե հացի գինը չփոխվի, կփոխվի քաշը, ինչպես ավանդաբար լինում է Հայաստանում ալյուրի թանկացման պարագայում։

«Հացի քաշը միշտ չէ, որ մակնշված է, և գնային փոփոխությունը հաշվարկելը բարդ է դառնում»,– ասաց Պիպոյանը` միաժամանակ նշելով, որ հացի առերևույթ չափը կապված է դրա թթխմորի պարունակությունից, դրա հասունացման աստիճանից ու թխման ջերմաստիճանից, հետևաբար առերևույթ դժվար է հասկանալ` հացը փոքրացել է, թե ոչ։ Պիպոյանի խոսքով, հացի իրական քաշը հաշվարկելու համար, անհրաժեշտ է մի քանի հաց միասին կշռել ու ստացված ցուցանիշը բաժանել հացերի քանակի վրա, մինչդեռ Հայաստանում հացը հիմնականում ոչ թե կշռով, այլ հատով է վաճառվում։

Газовая плита - Sputnik Արմենիա
Երկսայր սուր. ինչպես կանդրադառնա բյուջեի վրա «Գազպրոմ Արմենիայի» սակագների պահպանումը

Հացամթերքի հերթական թանկացումն այս անգամ պատճառաբանվում է միջազգային ու հիմանականում` ռուսական շուկայում տեղի ունեցած գնաճով։ Համենայն դեպս, այս մեկնաբանությունն է տվել իր ուսումնասիրության արդյունքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։

Բաբկեն Պիպոյանը հանձնաժողովի եզրակացության հետ համաձայն է միայն մասնակի։

«Եթե մենք տոկոսային հարաբերակցությամբ վերցնենք Ռուսաստանի շուկան, կտեսնենք, որ տոկոսային տեսանկյունից այդքան չի փոխվել»,– ասում է Պիպոյանն ու հիշեցնում. «Դեկտեմբերին մենք բեռնափոխադրման խնդիր ունեցանք` լաստանավերի հետ կապված։ Թանկացումը սրանով ևս պայմանավորված է, ինչին ցավոք, մրցակցային մարմինն անդրադարձ չկատարեց»։

Заседание Национального Собрания РА (1 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանը մի գեղեցիկ օր էլ կասի`վա՜յ, էլ ռեսուրս չկա, պետք է թանկանա. Շարմազանով

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր ուսումնասիրության մեջ նշում է, որ 2018 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Հայաստանում 1 կիլոգրամ ալյուրը թանկացել է շուրջ 10 դրամով։ Ավելի կոնկրետ 2018թ–ի վերջին Հայաստանում 1 տոննա բարձր կարգի ալյուրի գինը 213 000 դրամից դարձել է 223 000–ի, 1-ին կարգի ալյուրինը` 194 000–ից 204 000 դրամի, 2-րդ կարգինը`  145 000–ից 155 000–ի։

Հանձնաժողովը նաև նշում է, որ Հայաստան ներմուծված ալյուրի 52%-ը ներմուծել է «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն, 23%-ը՝ «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ն, մնացած 25 %-ը` 84 տարբեր տնտեսվարողներ։

Первое заседание Парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սամվել Ալեքսանյանի հանված ցուցատախտակն ու շփոթված նոր պատգամավորները. խորհրդարանի նոր էջը

Ընդ որում, «Ալեքս Հոլդինգի» ու «Մոդուս Գրանումի»՝ հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերով, նրանք  2018թ–ի սեպտեմբերին 1 տոննա ալյուրը ՌԴ–ում գնել են 9 500 ռուբլով, իսկ դեկտեմբերին՝ 4 400 ռուբլով ավելի` 13 900 –ով։ Ընդ որում, այս գնի մեջ տեղափոխման ծախսերը ներառված չեն։

Հանձնաժողովը դիտարկել է նաև ռուսական շուկայի գներն ու վկայում է, որ այնտեղ իսկապես գնաճ կա և հիմնականում համապատասխանում է հայկական ընկերությունների ներկայացրած գներին:

Բայց հայաստանյան թանկացումն այսքանով չի ավարտվի։ Բանն այն է, որ ռուսական շուկայում ալյուրի գինը շարունակում է աճել։ Միայն հունվարին այն արդեն թանկացել է ևս 600 ռուբլով։ Բարձր կարգի ալյուրի 1 տոննան այսօր ՌԴ–ում վաճառվում է 19 500 ռուբլով։

Բացի այդ Հայաստանին առջևում նաև բեռնափոխադրման հետ կապված բարդություններ են սպասվում։ 2018 թվականի օգոստոսի վերջին Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ արգելելու է  Վրաստանից Հայաստան ցորենի ներկրումը ցամաքային ճանապարհով։ Բանակցությունների արդյունքում այս որոշման գործարկումը հետաձգվեց մինչև 2019թ–ի հոկտեմբերի 1-ը։

Цены на бензин в Казани снижены - Sputnik Արմենիա
Բենզինն աստիճանաբար մինչև 50 դրամով կէժանանա. «Ժողովուրդ»

Միաժամանակ հայտարարվեց, որ Կովկաս–Փոթի–Կովկաս լաստանավային կանոնավոր փոխադրումը դեկտեմբերի 1-ից դադարեցվում է, և այսուհետ այն դատարկ չի երթևեկի, այլ ճանապարհ կընկնի միայն լիարժեք բեռնվելուց հետո։ Իսկ քանի որ դրա տարողությունը 30 վագոն է, հայ գործարարների համար այն կարող է լրացուցիչ դժվարություններ առաջացնել։

Նշենք, որ ՀՀ-ում ցորենի արտադրությունն ինքնաբավության տեսակետից 40 տոկոսից էլ ցածր է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала