00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեխանիկորեն միավորե՞լ նախարարությունները, կամ 1917-ի հեղափոխությունն էլ էր բարեփոխում

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախօրեին նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 12 նախարար նշանակելու մասին։ Այսպիսով, Հայաստանի կառավարությունը ձևավորված է, բայց առայժմ պարզ չէ՝ մասամբ, թե ամբողջությամբ։ Կառավարության կառուցվածքը փոխելու մասին պաշտոնական օրինագիծ առայժմ չկա, թեև արդեն ասվել է, որ 12 նախարարություն է մնալու։

Երբ տեսնենք կառավարությանմ կառուցվածքային փոփոխությունների մասին պաշտոնական օրինագիծը, այդ ժամանակ կարելի է խոսել նախարարությունների քանակի մասին, թեև 17 գերատեսչությունից 12-ը թողնելու մասին մտադրությունը բազմիցս է հնչել, և նման հեռանկարի քննարկումները չեն հանդարտվում։

Зал заседания Правительства РА - Sputnik Արմենիա
Նախագահը նշանակեց նոր կառավարության անդամներին

Իհարկե, մի շարք նախարարություններ կարելի է միավորել, մի քանիսը սեղմել՝ մյուս գերատեսչություններում բաժիններ դարձնելով (այդ բաժիններին թողնելով մի շարք նախարարական լիազորություններ), բայց ամեն ինչ ավելի արդյունավետ կլինի, եթե այդ բաժինները գլխավորեն խոշոր պրոֆեսիոնալներ, որոնք ղեկավարում են ամուր, թեկուզ ոչ մեծ կոլեկտիվներ։ Համաձայնենք, որ այսօր այդ պայմանն է անիրագործելի թվում որոշ պետական գերատեսչությունների հարցում։

Մի կողմ թողնենք այն, որ պետական կառավարման համակարգը կազմված է ոչ միայն նախարարություններից, այլ նաև ուրիշ հաստատություններից, և դրանցից շատերի գործունեության տեսակը կրում է կոռուպցիոն ռիսկեր։ Նախարարությունների վերակազմավորման հետևանքով պետբյուջեի ծանրաբեռնվածության կրճատումը բոլորովին միանշանակ չէ․ ինչ-որ մեկը հաշվե՞լ է, թե որքան կարժենա կրճատումների պատճառով հազարավոր գործազուրկների բանակի համալրումը։

Ի՞նչ կարժենա արտագաղթի հերթական ալիքը։ Հետո էլ գերատեսչությունների միավորման բյուրոկրատական գործընթացը նույնպես պահանջում է բյուջետային միջոցների ծախսեր․որքանո՞վ են այդ ծախսերը պակաս հենց գերատեսչությունները պահելուց։ Վերջապես, հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչպես է հարաբերակցվում վերակազմավորման ֆինանսական օգուտը գումարների հետ, որոնք պետբյուջեն չի ստացել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանքները համաներելու հետևանքով, երբ հիմարի տեղի դրեցին օրինապահ քաղաքացիներին։ Այդ համաներումը թելադրված էր բացառապես ամբոխահաճ նկատառումներով, այն ոչ մի պատճառ չուներ․․․

Вход в министерства диаспоры и науки и образования (2 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նախարարությունը միայն Հայաստանին չի պատկանում, նաև` սփյուռքին. սփյուռքահայերը բողոքում են

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վերջերս հեռուստատեսային հարցազրույցներից մեկում խոսել է նախարարությունները ճիշտ վերակազմավորելու մասին․մի քանիսը զուտ ֆունկցիոնալ են, ինչպես էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունները, մյուսները՝ ոլորտային, երրորդները, հիմնականում, կատարում են հսկողության և ընդհանուր ղեկավարության գործառույթներ։ Գերատեսչությունները գործունեության տարբեր տեսակների հետ խառնելը սխալ կլինի, օրինակ, չի կարելի մի հաստատության մեջ միավորել գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարությունները։ Եթե շատ են ուզում, էկոնոմիկայի նախարարությունը կարելի է միավորել ֆինանսների նախարարության հետ, ասում է Բագրատյանը։

Իհարկե, Հրանտ Բագրատյանը վարչապետ եղած ժամանակ (1993-1996թթ․) այնպիսի քայլեր է արել, որոնց հետևանքով Հայստանի տնտեսությունում առաջացած խոտանները չի հաջողվում շտկել մինչև հիմա․վաուչերներով թալանչիական «ազատականացումը» ինչ ասես արժեր։ Այնուամենայնիվ, Բագրատյանը ժամանակին խզել է կապերը Հայ ազգային կոնգրեսի հետ (տխրահռչակ ՀՀՇ-ի կլոնի)։ Հավանաբար, ՀՀՇ-ից կամ ՀԱԿ-ից հեռանալը բարենպաստ ազդեցություն է ունենում Բագրատյանի տեսողության վրա, քանզի Բագրատյանն այսօր տեսնում է այն, ինչ համառորեն չէր տեսնում 20 տարի առաջ։

Այնուամենայնիվ, Բագրատյանի հետ չի կարելի չհամաձայնել. ներկա իշխանությունները հավանաբար այդքան հստակ չեն հասկանում «բարեփոխումներ»  բառի նշանակությունը․պարտադիր չէ կոտրել այն, ինչն աշխատում է, թեկուզ ոչ փայլուն, բայց աշխատում է, և ստեղծել նորը, որը, հայտնի չէ, կաշխատի ընդհանրապես։

Եվ բարեփոխումները նույնպես, որքան էլ տարօրինակ հնչի շատերի համար, պետք է անցկացվեն պրոֆեսիոնալների, այլ ոչ թե հեղափոխականների կողմից: Բարեփոխումների հիմնավորումները պետք է լինեն տնտեսական, սոցիալական և այլ փաստարկները, այլ ոչ թե «թավշյա հեղափոխության» գաղափարները։ Այլապես 1917թ-ի հոկտեմբերյան հեղափոխությունը նույնպես կարելի է բարեփոխում անվանել։

Լրահոս
0