Ալեքսանդր Լապշինը Հայաստանում է. ու՞ր է մտադիր այցելել հայտնի բլոգերը

© Sputnik / Aram NersesyanБлогер Александр Лапшин
Блогер Александр Лапшин - Sputnik Արմենիա
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստանում կմնա մինչև փետրվարի վերջ, Արցախ այցելել նա չի պատրաստվում։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստանում է և մտադիր է այցելել Ադրբեջանի հետ սահմանակից բնակավայրեր։ Այս մասին բլոգերը հայտնեց այսօր Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշենք, որ սա Հայաստան բլոգերի չորրորդ այցելությունն է։ Լապշինը խոստովանում է, որ Հայաստանն իրեն գրավում է իր բնության, ճարտարապետության և հյուրընկալ ժողովրդի շնորհիվ։

Российско-израильский блогер Александр Лапшин в Ереване - Sputnik Արմենիա
Նախադեպ կդառնա՞․ Եվրոպական դատարանը սկսել է Լապշինի գործով հաղորդակցվել Բաքվի հետ

Բլոգերը Հայաստան է եկել որպես զբոսաշրջիկ և մտադիր է այցելել ՀՀ որոշ մարզեր։

«Մտադիր եմ ավտոմեքենա վարձակալել և անցնել սահմանային գոտով, մասնավորապես, ուզում եմ Նոյեմբերյան գնալ։ Բացի այդ ուզում եմ տեսնել Սյունիքը, այնտեղ չեմ եղել, ինչպես նաև Մեղրի գնալ և շրջել Նռնաձոր գյուղ տանող Հայաստանի ամենավտանգավոր ճանապարհով», – ասաց բլոգերը։

Լապշինն արդեն դիմել է համապատասխան պետական կառույցներին`սահմանային բնակավայրեր այցելելու թույլատրություն ստանալու համար։ Նա Հայաստանում կմնա մինչև փետրվարի վերջ։

Իսկ ահա Արցախ այցելելը նա աննպատակահարմար է համարում  Ադրբեջանի հետ ներքին խնդիրների պատճառով։ Լապշինի կարծիքով`նրա այցը Ստեփանակերտ կարող է ադրբեջանական հանրությանը շեղել ներքին խնդիրներից և այնտեղի բլոգերներին ազատելու հարցից։

Հիշեցնենք, որ 2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала