Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Դավոսում. ինչի՞ մասին են խոսել նրանք

© Photo / official site of the Prime minister of RAНеформальная встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (22 января 2019). Давос
Неформальная встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (22 января 2019). Давос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը մոտ մեկուկես ժամ է տևել։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել Շվեյցարիայում։ Փաշինյանն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիևի հետ: Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես»,– գրել է նա։

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ հունվարի 22-ից մեկնարկած Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին:

Նա Դավոսում հանդիպել է աշխարհահռչակ ընկերությունների ղեկավարներին։

Լրահոս
0