00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միայն ու միայն Փաշինյանը. ու՞մ են պետք էթնոհոգեբանները

© Sputnik / Asatur YesayantsВрио первого вице-премьера Арарат Мирзоян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн
Врио первого вице-премьера Арарат Мирзоян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ նոր իշխանությունը դեռ իշխանություն չէր, քննադատության գլխավոր թիրախ էր դարձրել չափազանց շատ լիազորություններով օժտված ու զսպման մեխանիզմներ չունեցող սուպերվարչապետի համակարգը։ Մի քանի ամիս է անցել, ու թվում է, որ այդ համակարգը ոչ միայն կպահպանվի, այլ նաև ավելի «սուպեր» կդառնա։

Եթե կառավարության կառուցվածքը նկարագրող պաշտոնական փաստաթղթում (որն իշխանությունը դեռ չի ներկայացրել, և բոլորն անհամբեր սպասում են դրան) վարչապետի ենթակայության տակ մնան ԱԱԾ–ն, ոստիկանությունը, Պետեկամուտների կոմիտեն, ապա Հայաստանում սուպերվարչապետական իշխանություն ձևավորելու հերոսապատումը կարելի է հաջողությամբ ավարտված համարել։ Եվ հարցը նույնիսկ այն չէ, որ դեռ մի քանի ամիս առաջ «թավշյա հեղափոխության» առաջնորդներն անխնա քարկոծում էին «սուպերվարչապետ» հասկացությունը։

Вице-спикер парламента Армении Лена Назарян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կոռուպցիա՞ն էլ «իներցիայով» կվերադառնա. պարգևավճարներ «Թավշյա հեղափոխություն» ՇՍՊԸ–ում

«Ես կարծում եմ, որ վարչապետի ձեռքերում կենտրոնացած են չափազանց շատ լիազորություններ, և հակառակը` այլ պետական ինստիտուտներ զրկված են շատ կարևոր լիազորություններից։ Մասնավորապես, երբ շատ գործառույթներ հանում են նախագահի ինստիտուտից, իսկ նրան տալիս են գրասենյակի աշխատողի կարգավիճակ, դա հարվածում է պետության հեղինակությանը։ Ի՞նչ իմաստ կունենան փոփոխությունները, եթե մենք, քննադատելով ինչ–որ երևույթներ, գալով իշխանության, ինքներս օգտագործենք այդ լծակները։ Դա կնշանակի, որ փոփոխությունները ոչ մի իմաստ չեն ունենա», – Նիկոլ Փաշինյանն այս խոսքերն ասել է խորհրդարանում անցած տարվա մայիսի 1–ին։

Հենց այդ օրը նույն ամբիոնից Փաշինյանն ասել է նաև, որ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը պետք է փոխեն կարգավիճակը և դառնան նախարարություններ։ Այդ ժամանակ դեռ վարչապետի թեկնածու Փաշինյանն ավելացրել էր, որ այդ ճանապարհին կան օրենսդրական և գուցե սահմանադրական դժվարություններ, բայց դրանք պետք է հաղթահարել։

Այժմ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ասում է, որ եթե ԱԱԾ–ն չենթարկվի վարչապետին, ապա դա քաղաքական մեծ սխալ կդառնա։ Առանց ծուխ կրակ չի լինում, առավել ևս, երբ «ծուխը հանում է» բարձրաստիճան պաշտոնյան։

Մենք, իհարկե, կսպասենք կառավարության` փաստաթղթերով հիմնավորված կառուցվածքին և միայն այդ ժամանակ վերջնական հետևություններ կանենք։ Բայց ակնհայտ է, որ կամա–ակամա երկրում ստեղծվել է իշխանության և պատասխանատվության այնպիսի կառուցվածք, երբ ցանկացած հարցի լուծումը հանգում է վարչապետին։

Премьер-министр Армении Никол Пашинян принял участие на торжествах по случаю 26-летия образования полицейских войск (21 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Տարաբևեռ կարծիքների կարուսելը. ո՞վ կհսկի ԱԱԾ–ին ու ոստիկանությանը

Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները պահանջում են հանդիպել ոչ թե համապատասխան գերատեսչության ղեկավարի հետ, այլ Փաշինյանի։ Միայն ու միայն Փաշինյանի հետ են պատրաստ խոսել փողոցի առևտրականները, որոնց վռնդել են իրենց «կետերից» և մնացած բոլորը, ընդհուպ մինչև կատուների և շների տերեր, որոնց համար կամ պետք է հարկ վճարեն կամ անտեսեն այն հարկը։

Փաշինյանն ինչպես ասի, այնպես էլ կլինի։ Այդ առումով ցուցադրական օրինակ էր ԱԺ փոխխոսնակներին ընտրելու քվեարկությունը։ Դրանից առաջ Փաշինյանն ասաց, որ փոխխոսնակը պետք է լինի «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչը, և «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկեց Վահե Էնֆիաջյանի օգտին։ Կարծես մեկ քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց, բայց նույնիսկ եթե ինչ–որ մեկն էլ դեմ էր քվեարկել, ապա դա էքսպերիմենտի չնչին շեղում էր։

Սուպերվարչապետական համակարգն արդեն ստեղծվել է։ Երբեմն կարծիք է հնչում, որ հատուկ ընտրվել է ինքնուրույն գործողությունների առումով անկարող կառավարական թիմ, որպեսզի ամեն ինչ պտտվի Փաշինյանի շուրջը, բայց դա արդար չէ։ Իհարկե, ընդհանուր տպավորությունն այդքան լավատեսական և ուրախալի չէ, բայց ամեն դեպքում կառավարությունում, հատկապես ուժային գերատեսչություններում կան պրոֆեսիոնալներ, որոնք գլուխ են հանում իրենց ոլորտներից։

Выступление Алена Симоняна во время первого заседания парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Լուրջ փոփոխություններ են լինելու. փոխխոսնակը «սուպերվարչապետության» ինստիտուտի մասին

Եվ երկրորդ` այդքան ստատիստների հատուկ հավաքելը գրեթե չլուծվող առաջադրանք է, որն այսքան սեղմ ժամկետում կարող է լուծել միայն հանճարը։

Այժմ արդեն անարդյունավետ և անիմաստ է խորհել այն մասին, թե ինչու է ամեն ինչ այսպես ստացվել, ավելի օգտակար է մտածել, թե ինչպես խուսափել դրանից։ Բայց բանն այն է, որ բացակայում է նման իրավիճակներ թույլ չտալու գլխավոր պայմանը` ընդդիմությունը։ Եվ նման պայմաններում թևաթափ ես լինում, հոգիդ պատվում է անանցանելի վշտով։

Թեև հանուն արդարության պետք է նշել, որ հայկական մտածելակերպին բնորոշ է իշխանության անձնավորումը. իշխանությունը միշտ մարմնավորում է պայմանական «արքան», և հասարակությունը բավականին աղոտ է ընկալում այն փաստը, որ 21–րդ դարում իշխանությունը կոլեգիալ բնույթ ունի։

Թող պատմաբանները և էթնոհոգեբանները պարզեն, թե ինչու է դա այդպես, բայց այդ գործոնը չես կարող անտեսել։

Լրահոս
0