00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեներալ, թե սերժանտ. ո՞վ կներկայացնի մշակույթի ոլորտը

© Sputnik / Aram NersesyanМинистр образования и науки Армении Араик Арутюнян на встрече с журналистами (4 июля 2018). Еревaн
Министр образования и науки Армении Араик Арутюнян на встрече с журналистами (4 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մտավորականների կարծիքները մշակույթի նախարարության օպտիմալացման ու ապագա սուպերնախարարի մասին տարբեր են։ Ոմանք գեներալ նախարար են ուզում, ոմանք կբավարարվեն նաև սերժանտով։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Մշակույթի նախարարությունն այլ գերատեսչությունների կազմում միավորելու վարչապետի նախաձեռնությունը հուշարձանագետ Սամվել Կարապետյանը չի կիսում։

Асатур Есаянц - Sputnik Արմենիա
Փարիզում ցուցադրվել են Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցի աշխատանքները

Այս մասին նա հայտնեց այսօր, լրագրողների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով վարչապետի այդ նախաձեռնությունն անգամ կանխատեսելի չէր։

«Ճիշտ հակառակը, մշակույթի նախարարությունն էլ ավելի պետք է հզորացվի, նոր բաժիններով համալրվի»,– ասաց Կարապետյանը։

Բացի նախարարության կառուցվածքային փոփոխությունից, մշակույթի նախարարության օպտիմալացումը Սամվել Կարապետյանի համոզմամբ մեկ այլ վտանգ ևս պարունակում է։

«Շատ շուտով լինելու են տարբեր հանդիպումներ` մշակույթի նախարարների մակարդակով։ Եվ պատկերացրեք` Հայաստանը չունի նախարար։ Մենք ի՞նչ մակարդակով ենք ներկայանալու աշխարհին միջազգային խորհրդաժողովներին, հանդիպումներին»,– ասաց Սամվել Կարապետյանը։

Հանդիպման մյուս բանախոսը` քանդակագործ Լևոն Թոքմաջյանը սրանում ոչ մի վատ բան չի տեսնում։ «Հիմա նախարար չի լինի, վարչության պետ կլինի։ Կարևորը` կարողանա  երկիր ներկայացնել»,– ասաց նա։

Бывшие торговые ряды Манташева, ныне улица Шардена - Sputnik Արմենիա
Թբիլիսին առանց Մանթաշյանցի ուրիշ կլիներ. ի՞նչ է թողել Վրաստանին նավթային մագնատը

«Եթե բոլորը գեներալներ են նստած, վատ է, որ Հայաստանը մի սերժանտ ներկայացնի»,– ի պատասխան արձագանքեց Սամվել Կարապետյանը։

Ի տարբերություն Կարապետյանի, Լևոն Թոքմաջյանը կարծում է, որ միայն աշխատատեղերը պահելու հաշվին մշակույթը կործանելն անընդունելի է։ Ինչ վերաբերում է նախարարության օպտիմալացմանը, այստեղ ևս արվեստագետի ու գիտնականի տեսակետները տարբեր են։ Լևոն Թոքմաջյանը կողմ է նախարարության աշխատակազմի կրճատմանը։ Նրա խոսքով, կարևոր չէ, թե քանի մարդ կզբաղվի մշակույթի ոլորտի համակարգմամբ, կարևոր է, թե` ինչպես։

«Մշակույթի նախարարությունը 200 հոգի զբաղեցնում էին, որ սենյակը մտնում էիր, իրենց համար նստած սուրճ էին խմում»,– ասաց նա` ներկայացնելով այդ գերատեսչությունում տարիներ շարունակ իր արձանագրած պատկերը։

Ինչ վերաբերում է որպես սուպերնախարար հայտարարված Արայիկ Հարությունյանի ղեկավարման կարողություններին, Սամվել Կարապետյանը նշեց, որ նրան անձամբ ծանոթ չէ, բայց մի դիպված այնքան էլ լավ տպավորություն չի ստեղծել Հարությունյանի մասին։

«3 օր առաջ Արայիկ Հարությունյանին ԱՄՆ–ում հանդիպել է մեր Լոս–Անջելեսի խմբակի ղեկավարը և մի  15 րոպե զրույց է ունեցել Հարությունյանի հետ` նրան առաջարկելով ժամանակ գտնել ու այցելել Երևանում մեր գրասենյակ։ Բայց պարոն Հարությունյանը ուղղակի տեղը չի բերել` ի՞նչ հիմնադրամ է, ի՞նչ են անում։ Սա մի քիչ տարակուսանք է իմ մեջ առաջացրել»,– պատմեց Կարապետյանը` հավելելով, որ իրեն ևս չի ճանաչել։ Նախ շփոթել է գործարարի հետ, ապա հուշելուց հետո «դժվարությամբ տեղը բերել»։

Листок, нарисованный художником Костей Августом на улице Бузанда в Ереване - Sputnik Արմենիա
Սև ու մութ ուժե՞րն են. ո՞վ է նկարում թխկու առեղծվածային տերևները երևանյան շենքերին

Քանդակագործ Թոքմաջյանը ևս նոր իշխանությունների կադրային քաղաքականությամբ ոգևորված չէ։ Նրան հատկապես զայրացրել են իշխանավորների մասին վերջին  բացահայտումները։

«Հանկարծ տեսնում ենք, որ նորից մանկապարտեզներ են թալանվում` հանուն իրենց սեփական բիզնեսի։ Մարզպետներն իրենք իրենց պարգևատրում են։ Սա նշանակում է, որ կադրային քաղաքականության մեջ սխալներ ունեն։ Այն մարդիկ, որ նշանակվում են պաշտոնի, հենց իրենք են կառավարությանն անպատվում։ Եվ դրա կողքին կուսակցության ղեկավարն ասում է` ամեն ինչ կարելի է, ամեն ինչ թույլատրելի է»,– ասաց Թոքմաջյանը։

Հիշեցնենք, Կառավարությունը պատրաստվում է փոփոխություններ անել «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքում»։

Ըստ նախատեսվող փոփոխությունների` մշակույթի, կրթության ու գիտության, սպորտի և երիտասարդության նախարարությունները միավորվել են մեկ նախարարության կազմում, որն, ամենայն հավանականությամբ կգլխավորի ներկայիս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

Դեկտեմբերի 10-ին, արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է կրճատվի 17-ից 12-ը։

Լրահոս
0