00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Սուրեն Պապիկյան
Անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից Հայաստանը շարունակելու է պաշտպանական սպառազինություն գնել․Պապիկյան
13:05
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ռազմական գործողությունների գինը. Ամերիկան ու Եվրոպան վիճում են՝ ո՞վ է ավելի շատ փող տվել Ուկրաինային
22:00
7 ր
Արա Շահվերդյան
Իրանահայերը միշտ էլ ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի խորհրդարանի ընտրություններին․Շահվերդյան
06:28
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Բաբկեն Պիպոյան
Տեսչությունների սկզբունքը պետք է լինի սպառողների իրավունքների պաշտպանությունը. Բաբկեն Պիպոյան
09:07
7 ր
Գաղտնի ձայնագրության հետքերով
Դավիթ Կարապետյանը «լծված է «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը տիրանալու գործին». Անանուն ահազանգ
09:15
5 ր
Գաղտնի ձայնագրության հետքերով
Ներդրումներ չեն արվել, «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը սնանկացման եզրին է. Դավիթ Կարապետյան
09:20
5 ր
Գաղտնի ձայնագրության հետքերով
Կան ֆինանսական խնդիրներ, որոնք տնօրինությունը փորձում է լուծել. Անահիտ Սարգսյան
09:26
2 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավոսյան հանդիպման հակառակ երեսը. տեղի՞ն է արդյոք հայ հասարակության խուճապը

© Photo / official site of the Prime minister of RAНеформальная встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (22 января 2019). Давос
Неформальная встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (22 января 2019). Давос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ արցախյան հակամարտության կողմերի պահանջներն ու սպասումները բանակցություններից տրամագծորեն տարբեր են, արմատական փոփոխություններ ակնկալել չարժե։

Աշոտ Սաֆարյան. Sputnik Արմենիա

Դավոսում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախապես չհայտարարված հանդիպումը միանշանակ չի ընկալվել սոցցանցերի հայկական տիրույթում. սոցցանցերը վաղուց  դարձել են հանրապետությունում հասարակական կարծիքի արտահայտման հիմնական «ալիքը»։

Հանդիպման մասին հունվարի 22-ի երեկոյան տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը։ Այն տևել է 1.5 ժամ։ Ու թեև հաջորդ օրը ՀՀ վարչապետը ներկայացրել է զրույցի որոշ մանրամասներ, այն ամեն անգամվա նման, տարատեսակ ենթադրությունների և բամբասանքների առիթ է տվել։

Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ավելի լավ է` լռեր. Արմեն Աշոտյանն արձագանքել է Փաշինյանին

Այդ ենթադրությունները ծնվում են այն լավատեսությունից, որը վերջին շրջանում արտահայտվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Եվ՛ Ալիևը, և՛ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ավելի վաղ բազմիցս հայտարարել են, որ հայ գործընկերների հետ հանդիպումները թույլ են տալիս առաջիկա ամիսներին հույս ունենալ կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու վրա։ Այն պայմաններում, երբ պաշտոնական Բաքուն հստակ և միանշանակ հասկացնում է, թե ինչ սպասումներ ունի բանակցություններից, իսկ հայկական կողմի ձևակերպումները մի փոքր հեռու են հստակ լինելուց, առաջընթացի մասին Բաքվի հայտարարությունները միայն սրում են կասկածները պաշտոնական Երևանի մտադրությունների վերաբերյալ։

Հենց սրան են փորձում են հասնել Ադրբեջանում։ Այնտեղ հույս ունեն, որ Հայաստանի ղեկավարության հասցեին իրենց «ռևերանսները» բազմաթիվ անհարմար հարցեր կծնեն հայ հասարակության մեջ սեփական իշխանությունների նկատմամբ, ինչը կհանգեցնի ներքին իրավիճակի հետագա ապակայունացմանը։ Անկասկած, օպոնենտի վրա հոգեբանական և տեղեկատվական ճնշում գործադրելը վատ հնարք չէ։

Նման իրավիճակում Հայաստանի իշխանությունների կողմից պահանջվում է միայն առավելագույն թափանցիկություն։ Նաև բանակցություններին սեփական օրակարգն առաջ տանելու շնորհիվ հնարավոր կլինի չեզոքացնել Ադրբեջանի ղեկավարության այդ հնարքը։ Երևանը սեփական օրակարգ դեռ չունի։ Ժամանակին փորձեր էին արվել որոշակի նորարարական տարրեր մտցնել` ԼՂՀ–ին բանակցությունների սեղան վերադարձնելու տեսքով, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ձևաչափի փոփոխության հոտ նույնիսկ չի գալիս։

И.о. премьер-министра Никол Пашинян ответил на вопросы журналистов (7 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Այդպես ստացվեց. Փաշինյանը մեկնաբանեց Ալիևի հետ հանդիպումը

Սակայն Ադրբեջանի ղեկավարության մարտավարությունը նույնպես անպարտելի անվանել չի կարելի։ Այդ մարտավարությունն իր թերություններն ու թույլ կողմերն ունի, քանի որ անհնար է սեփական քաղաքացիներին մշտապես հրամցնել «մոտալուտ առաջընթացի» մասին խոստումներ։ Վաղ թե ուշ, «առաջընթացի» բացակայության պարագայում, իսկ հայկական կողմը հաստատապես միակողմանի զիջումների չի գնա, Ադրբեջանի իշխանությունը ստիպված կլինի սեփական հասարակությանը պարզաբանումներ տալ։

Այնուամենայնիվ, նման հանդիպումները, թեև ոչ ֆորմալ բնույթ են կրում և տեղի են ունենում «ոտքի վրա», չափազանց կարևոր են։ Իրական առաջընթացի բացակայության պայմաններում դրանք թույլ են տալիս կայունություն ապահովել հակամարտության գոտում, բանակցային գործընթացն աշխատանքային «վիճակի» մեջ պահել և կանխել սրացումը։ Սա այն առավելագույն բանն է, ինչ հնարավոր է անել մի իրավիճակում, երբ արցախյան հակամարտության կողմերի պահանջներն ու սպասումները բանակցություններից տրամագծորեն տարբերվում են։ Բացի այդ Հայաստանի ղեկավարությունն այս ժամանակահատվածը կարող է օգտագործել ԶՈւ–ն արդիականացնելու համար, այն նկատառումով, որ եթե ի վերջո Բաքվի սպասելիքները չարդարացվեն, և Ադրբեջանը դարձյալ որոշի պատերազմ հրահրել, ինչպես դա եղավ 2016 թվականի ապրիլին։

Լրահոս
0