Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Վարդևանյան. «Դատարանները ուշադրություն չեն դարձնում գրավով ազատվածի դրսևորած վարքագծին»

© Sputnik / Asatur YesayantsАрам Вардеванян
Арам Вардеванян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Փաստաբան Արամ Վարդևանյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում է վերջերս ծավալված իրավական գործընթացները:
Արամ Վարդևանյան

Ես խնդիր եմ տեսնում այնտեղ, որ դատարանները բավարար ուշադրություն չեն դարձնում այն հարցին, թե անձը, գրավով ազատվելուց հետո, այսինքն փաստացի լինելով ազատության մեջ, ինչպիսի վարքագիծ է դրսևորել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով վերջերս հաճախակի դարձած գրավով ազատված անձանց խափանման միջոցը կալանքով փոխելու պրակտիկայի մասին, ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Այդ հարցին եթե գնահատական չի տրվում, արդեն ընդհանուր որոշումը բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության տեսանկյունից սկսում է խնդիր առաջացնել, քանի որ կալանավորումը, որպես խափանման միջոց,  ընտրվում է այն դեպքում, երբ կան հիմնավոր ենթադրություններ անձի հնարավոր հակաօրինական վարքագծի վերաբերյալ»,- մանրամասնեց Վարդևանյանը:

Մի գուցե սա հենց օրենսդրական բացի խնդիր է, միջանկյալ նշեց փաստաբանը, բայց, ըստ նրա, եթե անձը դրսևորել է պատշաճ վարքագիծ, դատարանը պարտադիր պետք է նաև այդ հարցին անդրադառնա:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала