00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վալերի Աբաջյան. մարդ, որը նոկաուտի է ենթարկել Լենոքս Լյուիսին

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցБританский боксер Леннокс Льюис
Британский боксер Леннокс Льюис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդային առաջին ծանրորդ, բռնցքամարտի աշխարհի գավաթում հաղթանակած Վալերի Աբաջյանին «նոկաուտ–մարդ» էին անվանում։ Հարյուրից ավել պաշտոնական մարտերի կեսից ավելին նա ավարտել է ժամանակից շուտ. հավանաբար, կարող էր կարիերայի ավարտին (նա 30 տարեկանը դեռ չէր լրացել), պրոֆեսիոնալ դառնալ, սակայն մնաց իր Վորոնեժում` զբաղվելով սպորտային և հասարակական աշխատանքով։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Հեռավոր Տաջիկստանի Կուլյաբում 1958 թվականի հունվարի 23-ին ծնված տղային վիճակված էր լեգենդ դառնալ ոչ միայն խորհրդային, այլև համաշխարհային սիրողական բռնցքամարտում։

Джазовый концерт. Архивное фото - Sputnik Արմենիա
Ֆրանսիական ջազի մաեստրոն. ինչպես Անդրե Էքյանը հրաժարվեց Ամերիկայից

Թեև, ո՞վ իմանա, եթե ընտանիքն այնտեղ մնար, ինչպես կդասավորվեր տղայի ապագան, սակայն Կուլյաբի կլիման տղայի համար անբարենպաստ էր, և Աբաջյանների ընտանիքը տեղափոխվեց սկզբում հոր փոքր հայրենիք` Ախլցխա (Վրաստան), այնուհետև մոր` Վորոնեժ։ Այնտեղ էլ հենց Վալերին բռնցքամարտի խմբակ գնաց։

Սակայն բռնցքամարտից առաջ նա մարմնամարզությամբ, հանդբոլով, բասկետբոլով և նույնիսկ շախմատով էր զբաղվում:

Ինչպե՞ս և ինչո՞ւ Աբաջյանը այդ մարզաձևերը թողած անցավ ագրեսիվ բռնցքամարտի: Սա ամենևին էլ հանելուկ չէ. դա տուրք էր հետաքրքրասիրությանը։ Բանակ նա գնաց, երբ արդեն բռնցքամարտիկ էր, և լավ է, որ այնտեղ նա կարողացավ զբաղվել սպորտով և պահպանել մարզական վիճակը. համենայնդեպս, զորացրվելու ժամանակ մի ձեռքով 75 կիլոգրամանոց ծանրաձող էր բարձրացնում։

Пресс-конференция директора русского драматического театра им. Станиславского Фреда Давтяна (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ֆրեդ Դավթյանն այլևս ո՛չ դերասան է և ո՛չ էլ ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենը

Հետաքրքիր է, որ Վալերի Աբաջյանը, որը երբեք Հայաստանում չի ապրել, դարձավ մեկ կազմակերպության մեջ Վորոնեժի հայ համայնքը միավորելու նախաձեռնողը։ Նա ինքն իրեն «վորոնեժցի հայ» է անվանում, խոստովանելով, որ ռուսական դաստիարակություն է ստացել, և զուրկ է հայկական մենթալիտետին և խառնվածքին բնորոշ մի շարք գծերից։

Թե ինչ խառնվածք ունի Վալերի Աբաջյանը,  նրա որոշելիք հարցն է, սակայն հենց այդ խառնվածքն է նրան բազմաթիվ հաջողություններ բերել համամիութենական առաջնությունների և միջազգային մրցաշարերի ժամանակ։ ԽՍՀՄ հավաքականի կազմում նրան ընդգրկեցին օլիմպիական 1980-ականին, իսկ արդեն հաջորդ տարի Աբաջյանը երկրին Աշխարհի գավաթի առաջին ոսկին բերեց։

Хорен Оганесян - Sputnik Արմենիա
Արարատի լեգենդար ֆուտբոլիստը կփոխարիներ Պելեին.ինչու Խորիկին մեղադրեցին խաղը վաճառելու մեջ

Այդ մրցաշարի առաջին մարտերում նա, հավանաբար, դեռ նոր էր թափ հավաքում, հաղթելով մրցակիցներին լիարժեք երեք ռաունդներում, իսկ կիսաեզրափակչում և եզրափակչում աշխուժացավ` սկզբում ավարտելով մենամարտը Բուլղարիայի ներկայացուցչի հետ երկրորդ ռաունդում, իսկ եզրափակչում՝ ժամանակից շուտ ռինգից դուրս մղելով ամերիկացի Ջոննի Քեյսին։

Գուցե ինքը` Աբաջյանը կհիշի իր համար ուրիշ, առավել կարևոր և տպավորված մենամարտ, սակայն մեզ համար նրա փառահեղ ելույթը` Լենոքս Լյուիսի հետ մարտն էր։ Կանադացի ծանրորդը այդ ժամանակ դեռ հայտնի չէր. տարբեր վարկածներով պրոֆեսիոնալների շարքում աշխարհի բազմակի չեմպիոն դառնալը դեռ առջևում էր, նույնիսկ Սեուլի օլիմպիական ոսկին նա նվաճեց երկու տարի անց` Աբաջյանի հետ այդ հիշարժան մրցապայքարից հետո։

Մենամարտը կայացավ 1986 թվականին Բեռլինում, միջազգային  TSC Tournament–ի շրջանակում։ Աբաջյանն ու Լյուիսը հանդիպեցին մրցաշարի կիսաեզրափակչում։

Վալերի Աբաջյանը պատմեց, որ խորհրդային բռնցքամարտիկներից միայն նա հայտնվեց կիսաեզրափակչում, հավաքականի ընկերներն արդեն հանգստանում էին, և նույնիսկ ինքը իրեն մեկ շիշ գերմանական գարեջուր թույլ տվեց։  Հստակ կարող ենք ասել, որ միակ շիշն էր դա, քանի որ նա հիանալի մենամարտ անցկացրեց այն ժամանակ արդեն դաժան մրցակցի հետ, որն ի դեպ 7 տարի նրանից փոքր էր։

Матч на Кубок СССР между командами Арарат (Ереван) и Динамо (Киев) - Sputnik Արմենիա
Ֆուտբոլային տարեգիր Ակսել Վարդանյանը խորհրդային ֆուտբոլի հակառակ կողմի մասին

Սկզբում Աբաջյանը Լյուիսին նոկդաուն ուղարկեց, մրցավարը սկսեց հաշվել, սակայն կանադացին թափ տվեց գլուխն ու վեր կացավ։ Թեև ոտքի վրա երկար չմնաց. կեղծ հարվածների շարքին հաջորդեց դիպուկ հարված գլխին, և որպես եզրափակիչ ակորդ՝ խորը նոկաուտ լյարդին։

Այս հաղթանակից մեկ տարի անց Աբաջյանը հեռացավ սպորտից` նույնիսկ Սեուլի Օլիմպիադային չսպասելով, որում իր բացակայության պարագայում հաղթեց հենց Լենոքսը։ Աբաջյանը հեռացավ ծաղկուն տարիքում, իսկ թե ինչու, այդ հարցն այդպես էլ բաց մնաց։

Լրահոս
0