00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Ուկրաինայի օրակարգն առաջ տանելը հակասում է ՀՀ շահերին. Գրիգոր Բալասանյան
09:47
5 ր
Ձյունիկ Աղաջանյան
Իշխանությունը փորձել է տարանջատել Սփյուռքը` թուլացնելով հայկական քաղաքական լծակները. Ձյունիկ Աղաջանյան
09:54
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձեռքի թեթև շարժումով... Պարգևավճարները լիովին օրինական են, մի՛ բարկացեք

© Sputnik / Asatur YesayantsГраждане на проспекте Баграмяна, перед зданием Парламента Армении (2 октября 2018). Еревaн
Граждане на проспекте Баграмяна, перед зданием Парламента Армении (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ հասարակության շրջանում չեն դադարում քննարկումները` կապված պետական տարբեր գերատեսչությունների աշխատակիցներին դուրս գրված պարգևավճարների հետ։ Երբեմն չափից ավելի թեժ բանավեճ է առաջանում սոցցանցերում` սրելով առանց այն էլ շուրջբոլորը տիրող ոչ հանգիստ իրավիճակը։ Սակայն մեծամասամբ հնչում են էմոցիոնալ գնահատականներ, որոնք հաճախ տրամաբանության չեն ենթարկվում։

Վերջին շրջանում չափից ավել քաղաքականացված և իր գնահատականներում կտրուկ դարձած հայ հասարակությունը նոր կենսահույզ թեմա է գտել. պարգևավճարներ պետական գերատեսչությունների աշխատակիցներին` նախարարություններին, կոմիտեներին, տեղական ինքնակառավարման մարմիններին։ Պետական չինովնիկները արդարանում են` հայտարարելով, որ ամեն ինչ օրենքի սահմանում է տեղի ունեցել, հերքում են այն թվերը, որոնցով արտահայտվում են այդ պարգևավճարները (երբեմն ութանիշ թիվ է նշվում), արդարադատության նախարարությունը պարզաբանում է, որ պարգևավճարներ ստացած անձանց ցուցակները իրենց ստացած գումարներով անուն առ անուն ներկայացնելը համարվելու է անձնական տվյալների հրապարակում, ինչն անթույլատրելի է։

Председатель КГД Армении Давид Ананян в парламенте (29 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Անանյան. «Պարգևավճար ստացել են բոլորը. ամենամեծը կազմել է 1.5 մլն դրամ»

Իրականում հանրությունը մեծ հաշվով իզուր է հարձակվում պետական չինովնիկների վրա, իսկ նրանք իզուր են արդարանում։ Պարգևավճարներ բոլորն են ստանում, և դա նորմալ է, այդ տեսանկյունից ամեն ինչ օրինական է։ Ինչ–որ մեկը ավելի լավ է աշխատել, ինչ–որ մեկն ավելի երկար. նրանք ավելի մեծ տոկոս կստանան որպես խրախուսանք, ինչ–որ մեկը միայն մի քանի ամիս և դեռ չի հասցրել իրեն դրսևորել. նրանք ավելի քիչ են ստանում։ Ի վերջո, կա՛մ պետք է ընդհանրապես երկրում չեղարկել աշխատողներին պարգևավճարներ տրամադրելու հնարավորությունը, կա՛մ... Թեև չեղարկել ոչ ոք չի համաձայնի։

Այստեղ հարցն այլ է, մի քանի կետերում, որոնց վրա կցանկանայի ուշադրություն դարձնել։

Նախ` լավ կլիներ, որ պետական չինովնիկները (իսկ նրանց մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, նոր իշխանության ներկայացուցիչներ են) հիշեին, ինչպես դեռ 10 ամիս առաջ, նրանք, ովքեր այն ժամանակ դեռ իշխանություն չէին, բոլոր խաչմերուկներում, թերթերի էջերին և խորհրդարանական ամբիոններից բղավում էին այն մասին, թե ինչպես է «ռեժիմը» թալանում երկիրը, եթե այդ «ռեժիմը» հանկարծ իրեն ճիշտ նույնպիսի պարգևավճարներ էր դուրս գրում, ինչպես դա անում է նրան փոխարինած իշխանությունը։

Բղավում էին բարձր, սուր արտահայտություններ անում, տհաճ ձայնով և ցասումով լի. այնպես որ մի՛ նեղացեք, այսօր ձեզ վերադարձվում է ձեր իսկ նետած բումերանգը։ Իսկ այդ հետաքրքրաշարժ առարկայի թռիչքի հետագիծը ի զորու չէ փոխել նույնիսկ «թավշյա հեղափոխությունը». ահա այսպիսի տհաճ պատմություն։ Սակայն այդ տհաճության հետ կամա թե ակամա ապրել է պետք։

Депутат от фракции “Процветающая Армения” Геворг Петросян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մարզպետների «գործը». «Բարգավաճ Հայաստանը» լռում է, «Լուսավորը»` արտահայտվում

Այնուհետ. համաշխարհային պրակտիկան (հատկապես Հայաստանի  նման երկրներում) ցույց է  տալիս, որ միջին պետական չինովնիկը, առավել ևս բարձր պաշտոն զբաղեցնողը, կարող է պրոֆեսիոնալ հմտություններով օժտված չլինել իրեն վստահված ոլորտում, սակայն հիանալի գիտի գաղտնի խարդախությունների կատարման բոլոր հնարավորությունները։

Ամենևին չպնդելով, որ նման խարդախություններ իրականացվում են, պարզապես որպես օրինակ. մի՞թե  որևէ մեկը կասկածում է, որ, պետական եկամուտներով զբաղվող գերատեսչության ղեկավարը, չգիտի գաղտնիքը, որի օգնությամբ եկամուտները կարելի կլինի ձեռքի թեթև շարժումով պետականից անձնականի վերածել։ Այնպես որ այդ ղեկավարին հարստանալու համար ամենևին էլ պետք չէ նման կոպիտ և անշնորհք ձևով գործել` իրեն պարգևավճար դուրս գրելով։

Եթե խնդիրն այլ կերպ դրված լիներ, այլ հարց։ Պետական գերատեսչությունների պարգևավճարներով հետաքրքրվելու փոխարեն, ավելի լավ է հարցնել, թե ինչի համար են նրանք ստանում դրանք։

Վերցնենք քաղաքապետարանը։ Պետք է ենթադրել, որ աշխատակիցները պարգևավճարներ են ստացել դեռ մի քանի օր առաջ աղբի մեջ լողացող մայրաքաղաքի համար. խնդիրը, այն էլ դեռ ոչ ամեն տեղ, նոր են սկսել լուծել։ Նաև քաղաքային տրանսպորտի համար, որն օրեցօր ավելի վտանգավոր է դառնում, միևնույն ժամանակ գնալով ավելի ու ավելի վատ է սկսում աշխատել։

Пресс-конференция главного архитектора Еревaна Артура Месчяна (24 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Հանգիստ քնում եմ». Արթուր Մեսչյանն ասաց, թե ինչի վրա է ծախսել պարգևավճարը

Ախ, հա, մի ապօրինի շինություն էր քանդվել, հավաքվել էր, այնուհետև հաջողությամբ ապամոնտաժվել գլխավոր հրապարակի թանկարժեք տոնածառը։ Բացի այդ ծանուցումներ են ուղարկվել Օպերայի հարակից տարածքում մի քանի սրճարաններ քանդելու մասին, հաջողությամբ փլուզվել է Արամի փողոցի վրա գտնվող շենքի պատը, որտեղ փորձեր էր անում մանկական երգչախումբը։

Դե ինչ, մոտավորապես երեք ամսվա աշխատանքի համար պարգևատրման արժանի գործերը բավարար են։ Պարգևատրեք, ի սեր աստծո, առավել ևս, որ քաղաքապետ Մարությանը նախօրեին հայտարարեց, որ թույլ չի տա, որպեսզի քաղաքապետարանը հիշատակվի կոռուպցիայի համատեքստում։ Ավելի լավ կլիներ, իհարկե, այնպես աշխատել, որ ոչ ոքի մտքով նույնիսկ չանցներ քաղաքապետարանը կոռուպցիայի հետ կապելը, այդ դեպքում` թույլ տալու, կամ թույլ չտալու երկընտրանքի առջև կանգնելու խնդիր ևս չի առաջանա։

Площадь Республики (22 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ոստիկանության զորքերի զորամասի հրամանատարը յուրացրել է աշխատակիցների պարգևավճարները

Իսկ այստեղ նաև արդարադատության նախարարությունն է հայտարարում, որ չի կարելի հրապարակել տվյալներ այն մասին, թե ում և ինչ գումարի չափով են պարգևավճարներ տրվել, իբրև թե դա անձնական տվյալների հրապարակում է։ Արդարադատության նախարարության հաջորդ քայլը, տրամաբանության համաձայն, պետք է լինի եկամուտների և գույքի հայտարարագրի չեղարկումը, որը բարձրաստիճան պաշտոնատար անձինք դեռ պարտավոր են Էթիկայի հանձնաժողովին ներկայացնել։ Քանի որ նման հայտարարագրերում նշված անձնական տվյալները, ավելի անձնական են, քան պարգևավճարների ստացման ցուցակները։

Թեև, իհարկե, բարձրաստիճան պաշտոնյան հանգիստ կարող է նման անշարժ գույք, ավտոմեքենա չունենալ, ապրել վարձով, երբ վարձի գումարը նրա փոխարեն վճարվում է պաշտոնյայի հորեղբոր տղու զոքանչը։

Զոքանչը 94 տարեկան է, նա գործարանատեր է, ունի թերթեր, շոգենավեր, նրա համար դա դժվար չէ, բայց չէ՞ որ դա էլ անձնական տեղեկություն է, այն էլ ինչպիսի։

Այնպես որ պարգևավճարները հանգիստ թողեք։ Որևէ անօրինական բան այստեղ չկա։

Լրահոս
0