Ռուբեն Դիշդիշյանը «Տ-34»–ը բերել է Երևան. դերասանները պատմել են բլոքբաստերի գաղտնիքի մասին

© Sputnik / Asatur YesayantsРубен Дишдишян
Рубен Дишдишян - Sputnik Արմենիա
Երևանում տեղի է ունեցել ռուսական արտադրության արկածային էքշն–բլոքբասթերի պրեմիերան։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը Երևան է բերել «Տ-34» ռուսական արտադրության արկածային էքշն–բլոքբասթերը։

Դիշդիշյանը հայրենակիցներին ողջունեց հայերենով։ Պրոդյուսերը խոստովանեց, որ իր համար շատ հաճելի է և մեծ պատասխանատվություն է նման ֆիլմը բերել այն քաղաք, որտեղ նա անցկացրել է կյանքի առաջին 30 տարիները։

© Sputnik / Nana Martirosyan«Տ-34» ռուսական արտադրության արկածային էքշն–բլոքբասթերի խումբը Հայաստանում
Ռուբեն Դիշդիշյանը «Տ-34»–ը բերել է Երևան. դերասանները պատմել են բլոքբաստերի գաղտնիքի մասին - Sputnik Արմենիա
«Տ-34» ռուսական արտադրության արկածային էքշն–բլոքբասթերի խումբը Հայաստանում

«Զգացմունքային և ժամանակակից ֆիլմ է ստացվել։ Այն կգնահատի ոչ միայն երիտասարդությունը։ Ֆիլմը ընկերության, սիրո և հավատարմության, սխրանքի մասին է։ Այն դիտել է ութ միլիոն մարդ, հավանաբար, մեզ մոտ ստացվել է նկարել այն, ինչ ուզում էինք», – ասաց պրոդյուսերը։

Դիշդիշյանից բացի Երևան են եկել գլխավոր դերակատարներ Անտոն Բագդանովը և Վիկտոր Դոբրոնրավովը։ Իսկ ռեժիսոր Ալեքսեյ Սիդորովը և գլխավոր դերակատար Ալեքսանդր Պետրովը չեն կարողացել գալ։ Պետրովը նշում էր իր 30–ամյա հոբելյանը։ Գործընկերները ուղիղ եթերում շնորհավորեցին նրան երևանյան կինոթատրոնի բեմից։

© Sputnik / Nana Martirosyan«Տ-34» ռուսական արտադրության արկածային էքշն–բլոքբասթերի խումբը Հայաստանում
Ռուբեն Դիշդիշյանը «Տ-34»–ը բերել է Երևան. դերասանները պատմել են բլոքբաստերի գաղտնիքի մասին - Sputnik Արմենիա
«Տ-34» ռուսական արտադրության արկածային էքշն–բլոքբասթերի խումբը Հայաստանում

«Ֆիլմը դիտելուց հետո մարդը հպարտություն է ապրում։ Կինոն պետք է ոգեշնչի, միավորի և կրթի։ Ինձ թվում է` մեզ հաջողվել է հուզել և մենք ուրախ են ցուցադրել ֆիլմը Երևանում», – ասաց Դոբրոնրավովը։

Նա նշեց, որ իր ութ տարեկան աղջիկը ֆիլմը դիտել է մեծ հաճույքով և հետաքրքրությամբ։ Նրան պատմել են, որ դիտումից հետո հրաժարվել են «տանչիկի» խաղում լինել գերմանացիների կողմից, մյուսները դնում են աթոռակները և տանկիստներ խաղում։ Նկարահանման հրապարակում նույնպես հետաքրքիր է եղել, քանի որ հավաքվել են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, իսկ նկարահանումները տեղի են ունեցել մարտականին մոտ պայմաններում։

© Sputnik / Nana MartirosyanԴերասան Վիկտոր Դոբրոնրավովը
Ռուբեն Դիշդիշյանը «Տ-34»–ը բերել է Երևան. դերասանները պատմել են բլոքբաստերի գաղտնիքի մասին - Sputnik Արմենիա
Դերասան Վիկտոր Դոբրոնրավովը

Իր հերթին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ ինչքան վաղուց են տեղի ունեցել պատմական իրադարձությունները, այնքան մեծ է դրանք վերագրելու կամ մեկնաբանելու գայթակղությունը։ Նման ֆիլմերը ոչ միայն գեղագիտական և ինտելեկտուալ հաճույք են պատճառում, այլ նաև նպաստում են հիշողության, իրադարձությունների և խորհրդային ժողովրդի սխրանքի մասին ճշմարտության պահպանմանը։ Նրա համոզմամբ` երիտասարդության համար ֆիլմը կարևոր է որպես իսկական հայրենասիրության օրինակ և նախնիներով հպարտանալու հնարավորություն։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала