ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Մոսկվայի ոստիկանությունը Մերձմոսկովյան շրջանում ձերբակալել է Տրետյակովյան պատկերասրահից Արխիպ Կուինջիի «Այ–Պետրի։ Ղրիմ» կտավի գողության մեջ կասկածվող 31-ամյա տղամարդուն։
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ՆԳՆ–ից, տղամարդն արվեստի գործը թաքցնում էր Մերձմոսկովյան Օդինցովյան շրջանում կառուցվող օբյեկտի տարածքում։ Օպերատիվ ծառայության աշխատակիցները ենթադրում են, որ հանցագործը գողությունը կատարել է շահադիտական նկատառումներից ելնելով։
Չարագործի մասին հայտնի է, որ նա 2018 թվականի դեկտեմբերին արդեն մեկ անգամ ձերբակալվել է թմրանյութեր պահելու համար և անցնում էր համապատասխան քրգործի շրջանակում։
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 27-ին, օրը ցերեկով, անվտանգության աշխատակիցների և այցելուների աչքի առաջ տղամարդը աննկատելի հանել է կտավը պատի վրայից, առանձնացրել շրջանակից, որից հետո թաքնվել հանցագործության վայրից։