00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկ Մարությանը բացահայտեց Տարոն Մարգարյանի օրոք տրված պարգևավճարների գաղտնիքը

© Sputnik / Aram NersesyanМэр Еревана Айк Марутян
Мэр Еревана Айк Марутян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրվել ու պարզվել է, թե ինչ կարգով են նախկինում պարգևավճարներ տրվել, ինչպես են դրանք գաղտնի պահվել հանրությունից։

ԵՐԵՎԱՆ, 29 Հունվար — Sputnik. Երևանի փոխքաղաքապետները տարեվերջին 600 000–ական դրամ պարգևավճարներ են ստացել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Սա մեզ համար հետաքրքիր ազդակ էր, որ մենք վերանայենք, տեսնենք, թե նախկինում ինչպես է եղել,– ասաց Մարությանը։– Եվ ի՞նչ պարզվեց։ Բացի այն պարգևավճարներից, որ միշտ տրվել է տարվա վերջին, տարվա ընթացքում մոտ 287 մլն դրամի պարգևավճարներ են տրվել, որոնք թաքցվել են հանրությունից, չեն հրապարակվել։ Երկրորդ` դրանց տեղը հրապարակվել են այլ կարգադրություններ։ Այսինքն` մի կարգադրությամբ տրվել է պարգևավճար, բայց կայքում դրվել է այլ կարգադրություն` նույն օրով, նույն համարով, որտեղ բոլորովին այլ բան է գրված»։

Մարությանի խոսքով` մայրաքաղաքի նախկին իշխանությունն այդպես կեղծել է հրապարակային աշխատանքի պահանջը։

Քաղաքապետը հայտնեց, որ բացահայտումը կատարվել է այն բանից հետո, երբ ինքը`մամուլի հրապարակումներից հետո հանձնարարել է ուսումնասիրել նախորդ տարվա պարգևավճարների չափերը։ Մարությանը չբացառեց, որ այլ տարիներ ևս կուսումնասիրվեն, իսկ արդեն կատարված բացահայտումներով, նրա համոզմամբ պետք է զբաղվեն իրավապահները։

Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը հանրային աղմուկից հետո հայտարարել էր, որ քաղաքապետ Մարությանն ինքն իրեն չի պարգևատրել։ Իսկ քաղաքապետարանի մնացած 1628 աշխատակիցները տարեվերջին ստացել են պարգևավճարներ` ընդհանուր առմամբ 474 միլիոն դրամի չափով։

 

Լրահոս
0