Ռուսաստանի փոխարտգործնախարարը խոսեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցГлавы делегаций государств-членов ОДКБ на церемонии фотографирования во Дворце независимости (8 ноября 2018). Астана
Главы делегаций государств-членов ОДКБ на церемонии фотографирования во Дворце независимости (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀԱՊԿ բոլոր երկրները շահագրգռված են, որ որոշումը բացասական ազդեցություն չունենա կազմակերպության վրա։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է լուծվի առանց կազմակերպությանը վնաս հասցնելու, Երևանում լրագրողներին ասաց ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։

«Ամեն ինչ հեշտ չի ընթանում, բայց ՀԱՊԿ բոլոր անդամ–երկրները շահագրգռված են, որ հարցը լուծվի առանց կազմակերպությանը վնաս հասցնելու, խուսափել բացասական նախադեպերից», – ասաց Կարասինը։

Նրա կարծիքով` լուծում կգտնվի։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ–ի ներսում վեճ էր սկսվել, երբ Հայաստանը գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ էր կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին։ Բելառուսն իր թեկնածուին էր առաջադրել, թեև պաշտոնը Հայաստանինն է մինչև 2020 թվականը։

Հարցը մինչև այսօր չի լուծվել։

Լրահոս
0