Նախարարները երդվեցին բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները

© Sputnik / Asatur YesayantsЧлены правительства перед принятием присяги в резиденции президента Армении (30 января 2019). Еревaн
Члены правительства перед принятием присяги в резиденции президента Армении (30 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահի նստավայրում կայացավ կառավարության անդամների երդման արարողությունը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. ՀՀ կառավարության նորընտիր անդամներն այսօր երդվեցին բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները։

Նախարարների երդման արարողությունը կայացավ ՀՀ նախագահի նստավայրում։

Заседание правительства Армении (1 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի աշխատակազմը կսկսի թվային թուղթ օգտագործել. լուսանկար

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»,–ասում էին նախարարները երդման տեքստում:

Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար: Դավիթ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարար: Էրիկ Գրիգորյանը նշանակվել է բնապահպանության նախարար, Ֆելիքս Ցոլակյանը` արտակարգ իրավիճակների նախարար: Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Տիգրան Խաչատրյանը` տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:

© Sputnik / Asatur YesayantsՆորանշանակ նախարարները հանդիսավոր երդման արարողությունից առաջ
Նախարարները երդվեցին բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները - Sputnik Արմենիա
Նորանշանակ նախարարները հանդիսավոր երդման արարողությունից առաջ

Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ֆինանսների նախարար. Արսեն Թորոսյանը`առողջապահության նախարար։ Արտակ Զեյնալյանը նշանակվել է արդարադատության նախարար, Զարուհի Բաթոյանը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար:

Լրահոս
0