00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքե՞ր են Գյումրիում չարաշահել լիազորությունները բնակբաշխման գործընթացում. կպարզվի շուտով

© Sputnik / Armenuhi MkhoyanСтарое жилище семьи Мхитарян перед демонтажем, Гюмри
Старое жилище семьи Мхитарян перед демонтажем, Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու բնակբաշխման գործընթացում տեղ գտած չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցվել։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական  օրենսգրքի  308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել  մարզում անօթևան քաղաքացիներին բնակարանների բաշխման գործընթացում ենթադրյալ չարաշահումների փաստերի առթիվ: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն  Գաբրիելյանը` նշելով, որ քրեական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել  «Գյումրին առանց տնակների»  հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանի  իրեն ուղղված  դիմումը:

Пресс-конференция директора фонда Гюмри без домиков Мгера Хачатряна (29 января 2019). Гюмри - Sputnik Արմենիա
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ներկա և նախկին տնօրենների կռիվը թեժանում է

«Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռքբերվեցին բավարար տվյալներ, որոնց արդյունքներից ելնելով Շիրակի մարզի դատախազության կողմից  քրեական գործ հարուցվեց:  Քրեական գործը, նախաքննություն կատարելու հանձնարարականով, ուղարկվել է Շիրակի մարզի քննչական վարչություն»,-նշեց Կարեն Գաբրիելյանը: 

Գործը հարուցվել է ինչպես քանդված 1 բնակարանի հասցեից մի քանի ընտանիքի տրամադրված բնակարանների, այնպես էլ չապամոնտաժված տնակի համար տրամադրված քանդման ակտերին:

Ի դեպ,  դատախազը նշեց, որ 314  հոդվածի հետ կապված կա  վաղեմության ժամկետի խնդիր, եթե  ենթադրյալ հանցանք կատարած անձը առարկում է որպեսզի իր նկատմամբ կիրառվի վաղեմության ժամկետ, այդ դեպքում իրավապահները կղեկավարվեն հանրային մեղադրանքի սկզբունքով, և գործի  վարույթը կշարունակվի ընդհանուր կարգով: 

Տարբեր տարիներին Գյումրիում անօթևաններին բնակարաններ հատկացրել են տարբեր կառույցներ՝  քաղաքապետարանը, մարզպետարանը և  քաղաքաշինության կոմիտեն։ Այս պահին ասել, թե ում պատճառով են իրական անօթևանների փոխարեն այլ մարդիկ ստացել բնակարաններ, կամ ովքեր են հիմնականում իրենց պաշտոնական դիրքը  չարաշահել, իրավապահ մարմինները չեն կարող: «Մենք  կպարզենք բոլոր պաշտոնատար անձանց ներգրավվածությունը, կպարզենք, թե ովքեր ինչ մեղավորություն են ունեցել և դրա հիման վրա կտրվեն անհրաժեշտ քրեաիրավական գնահատականներ: Այս պահին կային բավարար հիմքեր քրեական գործ հարուցելու համար»,–ասաց Գաբրիելյանը:

Անդրադառնալով երկու օր առաջ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանի  կողմից լրագրողներին արված  մեկ այլ՝  հիմնադրամի նախկին տնօրենի ֆինանսական չարաշահումների վերաբերյալ  հայտարարությանը, դատախազը նշեց, որ այդ հայտարարության մասով այս պահին որևէ  գործողություն չի արվում, քանի դեռ իր  նշած փաստարկները չեն ներկայացվել դատախազություն:

Լրահոս
0