ԵԱՏՄ անդամ երկրների տեխնոպարկերը պայմանավորվել են համագործակցել

© Sputnik / Дмитрий Астахов / Անցնել մեդիապահոցФорум "Цифровая повестка в эпоху глобализации 2.0 Инновационная экосистема Евразии" (01.02.2019). Алматы
Форум Цифровая повестка в эпоху глобализации 2.0 Инновационная экосистема Евразии (01.02.2019). Алматы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանը կարծում է, որ ԵԱՏՄ անդամ երկրները պետք է թվային ընդհանուր չափանիշներ ստեղծեն։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. ԵԱՏՄ անդամ երկրների տեխնոպարկերի ղեկավարներն այսօր Ալմաթիում փոխըմբռնման և համագործակցության հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Премьер-министр Никол Пашинян во время церемонии награждения военнослужащих (28 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ–ում հեղափոխություններ չեն սիրում. Փաշինյանը` միությունում աշխատելու ծրագրերի մասին

Պլանշետի վրա հատուկ գրիչով ստորագրել են ԵԱՏՄ երկրների տեխնոպարկերի ղեկավարները, որոնք մասնակցել են միջոցառմանը (մասնավորապես` Հայաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Ղրղըզստանից)։

Ալմաթիում ուրբաթ բացվել է «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում 2.0. Եվրասիայի ինովացիոն էկոհամակարգը»։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ելույթ ունենալով համաժողովում, նշել է, որ ԵԱՏՄ երկրները պետք է ներդաշնակեցնեն օրենսդրությունը թվայնացման ոլորտում։

«Մենք պետք է իրականացնենք մեր օրենսդրության ներդաշնակեցում, ստեղծենք թվային ընդհանուր չափանիշներ մեր տարածությունում և ապահովենք գործակցություն», – ասել է Սարգսյանը։

Նրա կարծիքով` պետք է նաև հաշվի առնել հանձնաժողովի դերը «ազգային կառավարությունների գործողությունների սինխրոնացման և մոտեցումների ներդաշնակեցման տեսանկյունից` ընդհանուր շուկաներում նոր խոչընդոտներից խուսափելու համար»։

Սարգսյանը կարծում է, որ եթե ԵԱՏՄ երկրները փորձեն առանձին շարժվել, կարող են ծագել արգելքներ, որոնք լրջորեն կհարվածեն բիզնեսին։

Լրահոս
0