Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

© Sputnik / Andranik GhazaryanСнегопад
Снегопад - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ԵՐԵՎԱՆ, 1 Փետրվար — Sputnik. Ժամը 20:00-ի դրությամբ, Սևանի, Ապարանի, Սպիտակի, Արագածի, Ախուրյանի, Թալինի, Վայքի, Ջերմուկի, Աշոցքի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:

Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը բքի և մերկասառույցի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար դժվարանցանելի է: Վարորդներին հորդորում ենք նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն անվաշղթաներով:

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում գետնաբուք է:

Полицейская машина  - Sputnik Արմենիա
Ողբերգական ավտովթար Երևանում. մարդատարը մխրճվել է բեռնատարի մեջ

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Լրահոս
0