Ռուսաստանում սպանել են ադրբեջանցի գործարարին. լուսանկար

© Sputnik / Asatur YesayantsПистолет "Оса" специального назначения
Пистолет Оса специального назначения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
27 տարեկան գործարարի դիակի վրա հրազենային կրակոցների հետքեր են եղել։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Արխանգելսկում անհայտ հանգամանքներում սպանել են ադրբեջանցի գործարար Ռուսլան Արիֆօղլու Հուսեյնովին։ Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ սպանությունը տեղի է ունեցել հունվարի 31-ի, լույս փետրվարի 1-ի գիշերը։

27 տարեկան գործարարի դիակի վրա 5 կրակոցի հետք է եղել։ Առայժմ հայտնի չեն հանցագործության դրդապատճառները, կասկածյալներ նույնպես չկան։

© Photo : ReportՌուսլան Հուսեյնով
Ռուսաստանում սպանել են ադրբեջանցի գործարարին. լուսանկար - Sputnik Արմենիա
Ռուսլան Հուսեյնով

Հուսեյնովը փայտի առևտրով է զբաղվել Արխանգելսկում։ Դատաբժշկական փորձաքննությունից հետո նրա մարմինը կտեղափոխեն Ադրբեջան։

Լրահոս
0