ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Մարիաննա Իսահակյանը որոնվում է որպես անհետ կորած: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2005 թվականին ծնված Մարիաննա Իսահակյանը»,– նշում են ոստիկանությունից։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել Մաշտոցի կամ մոտակա մեկ այլ բաժին։