00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական «Հոգվարթսը», կամ ինչպես են «Թռչունյան տան» երեխաները կոտրում կարծրատիպերը

© Sputnik / Nana MartirosyanАртем, 2.5 года
Артем, 2.5 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում գտնվող «Թռչունյան տուն» մանկատունը շատ է հիշեցնում «Հոգվարթսը», սակայն ի տարբերություն մոգերի դպրոցի, այստեղ երեխաները կարողանում են ընկերություն անել և սիրել միմյանց։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Հետաքրքիր ճարտարապետություն ունեցող շենքի մոտ կայանած դպրոցի արտասահմանյան արտադրության ավտոբուս և ուրախ անվանումով ցուցանակ` «Բարի գալուստ Թռչունյան տուն»։ Անմիջապես ասոցիացիա է առաջանում Հարրի Փոթերի և այն ավտոբուսի հետ, որը նրան տեղափոխում է սովորական աշխարհից կախարդական «Հոգվարթս»։

© Sputnik / Nana Martirosyan«Թռչունյան տան» ավտոբուսը
Հայկական «Հոգվարթսը», կամ ինչպես են «Թռչունյան տան» երեխաները կոտրում կարծրատիպերը - Sputnik Արմենիա
«Թռչունյան տան» ավտոբուսը

Թվում է թե, շեմին հայտնվելուն պես, անմիջապես գլխավերևումդ կհայտնվեն թռչող փոստային բվերը, իսկ լայն սանդուղքներն ինքնուրույն կշարժվեն` խոսող մի նկարից մյուսն ուղեկցելով քեզ։

Սպասումներին հակառակ, ներսում չկան ո՛չ բվեր, ո՛չ օդում սավառնող մոմեր և ոչ էլ սև թիկնոցներով երեխաներ։  Սակայն մանկապարտեզի հոտ է գալիս, շուրջբոլորը երեխաների ուրախ ձայներ են լսվում։

Խոսող նկարների փոխարեն պատերը զարդարված են գովասանագրերով, ինչպես նաև «Թռչունյան տան» սաների նկարած և գործած նկարներով։

Մեծ հյուրասենյակի անկյունում նստած է ուսմասվարը, որից բոլորը փոքր-ինչ վախենում են, ինչպես պրոֆեսոր Սևերուս Սնեգից։

© Sputnik / Nana Martirosyan«Թռչունյան տուն»
Հայկական «Հոգվարթսը», կամ ինչպես են «Թռչունյան տան» երեխաները կոտրում կարծրատիպերը - Sputnik Արմենիա
«Թռչունյան տուն»

Առաջինը մեզ դիմավորում է կարճ սանրվածքով մի աղջնակ։ Նա անսահման գեղեցիկ ու խորունկ աչքեր ունի։ Միանգամից ցանկություն է առաջանում մտերմանալու, սակայն ես մանկատանն առաջին անգամ եմ, և գլխումս դեռ բազմաթից կարծրատիպեր են նստած։ Կամացուկ պատասխանում եմ նրա ողջույնին և առաջ անցնում։

Բազմաթիվ միջանցքներ և աստիճաններ կան, ամենուր տարբեր տարիքի երեխաներ են. «Հոգվարթսի» հետ ասոցիացիաները չեն լքում։ Նկարահանման համար սկսում ենք տեղադրել տեսախցիկը, և երեխաները, մի մարդու պես, հավաքվում են մեր շուրջը։ Թեև խոսելու է նրանցից միայն մեկը։

Կարճ սանրվածքով աղջիկը նույնպես այստեղ է։ Անունը Ռիտա է։ Նա 8 տարեկան է, շատ է սիրում երգել։ Մենք մի քանի բառ ենք փոխանակում մեր սանրվածքների մասին, և նա, համարձակություն ցուցաբերելով, խնդրում է փորձել ակնոցս։ Երեխաները սկսում են ծիծաղել, սակայն նա դրանից չի շփոթվում։

© Sputnik / Nana MartirosyanՌիտա, 8 տարեկան
Հայկական «Հոգվարթսը», կամ ինչպես են «Թռչունյան տան» երեխաները կոտրում կարծրատիպերը - Sputnik Արմենիա
Ռիտա, 8 տարեկան

Եղբայրներ Սամվելն ու Սուրենը, միմյանց ընդհատելով, ինչ–որ բան են ինձ պատմում։ Պարզվում է` առաջինն ուզում է զինվոր դառնալ, ասում է, դա տղամարդու համար միակ արժանի գործն է։

Մեզ նկատողություն են անում, խնդրում լռել, այլապես խանգարում ենք նկարահանման գործընթացին։ Մենք երեխաների մի խմբի հետ հեռանում ենք։

Ինձ Հագրիդ եմ զգում, որը առաջնորդում է երեխաներին դեպի ուրախ արկածներ։ Ավելի ուշ կհասկանամ, որ այդ իրենք են ինձ առաջնորդում և շատ բան փոխում իմ մեջ։

Տանյա անունով ներկայացած աղջնակը (չգիտես ինչու իրեն դուր չի գալիս իր գեղեցիկ Տանզելա անունը) Հերմիոնա Գրեյնջերի նման ստանձնում է ղեկավարի դերն ու սկսում էքսկուրսիա անցկացնել մանկատնով մեկ։

Մտնում են հանդիսությունների դահլիճ։  Այնտեղ տարբեր տարիքի երեխաներ փորձ են անում դաշնամուրի մոտ, ինչ–որ ուրախ երգի տակ։ Մեզ նկատելով` ջերմ ժպտում են։ Այնուհետև շրջում ենք դասարաններով։

© Sputnik / Nana Martirosyan«Թռչունյան տան» հանդիսությունների դահլիճ
Հայկական «Հոգվարթսը», կամ ինչպես են «Թռչունյան տան» երեխաները կոտրում կարծրատիպերը - Sputnik Արմենիա
«Թռչունյան տան» հանդիսությունների դահլիճ

Պարզվում է, որ երեխաներն այդքան էլ չեն սիրում սովորել։ Փորձում եմ նրանց խրախուսել, պատմում եմ, թե որքան կարևոր է կիրթ լինելը, սակայն հասկանում եմ, որ նրանք ասածիս ականջալուր չեն։

Բարձրանում ենք երրորդ հարկ, այնտեղ ննջարաններն են։  Մտնում ենք մի քանի ննջարան, եթե, իհարկե, բնակիչները դեմ չեն լինում։ Մուտք ենք գործում մի սենյակ, որը հոլիվուդյան ֆիլմերում տեսած ձեղնահարկի է նման։

Այն բավական լուսավոր է, երեք մահճակալ կա դրված, դրանցից մեկի վրա մեծ արջուկ կա, որն անուշ բուրում է լավ օծանելիքի բույրով։ Մահճակալին պառկած աղջիկը նստում է, և ես նրա ձեռքում «Ռոմեո և Ջուլիետի» հատորն եմ նկատում։

Անունն Աստղիկ է, նա երազում է դերասանուհի դառնալ։ Տանյան հեռանում է, իսկ ես ու Աստղիկը զրուցում ենք թատրոնի և գրականության մասին։ Տեսնում եմ` ինչպես են պայծառանում նրա լուսավոր ու գեղեցիկ աչքերը։  Նա պահարանից շոկոլադ է հանում և փոխանցում ինձ ու այդ ընթացքում արդեն վերադարձած Տանյային։

© Sputnik / Nana Martirosyan«Թռչունյան տուն»
Հայկական «Հոգվարթսը», կամ ինչպես են «Թռչունյան տան» երեխաները կոտրում կարծրատիպերը - Sputnik Արմենիա
«Թռչունյան տուն»

Այստեղ ինձ բոլորը շոկոլադ են հյուրասիրում, թեև, անկեղծ պետք է խոստովանեմ` ուտելու ցանկություն չկա։ Սակայն հրաժարվելն էլ տգեղ է։

Ես` իմ Հերմիոնայի հետ, ևս մի քանի սենյակ եմ այցելում, և վերջապես, հասնում նրա «օթևան»։ Նկատում եմ, որ այստեղ ավելի հով է, քան մյուս սենյակներում։ Պարզվում է, նա վազել էր սենյակն օդափոխելու. Տանյան սիրում է նկարել, սենյակում ներկի հոտ էր տարածվել։

Նրա սենյակի պատը զարդարված է մեդալներով և գովասանագրերով։ Աղջիկը նախկինում զբաղվում էր ծանրամարտով, սակայն նրա մոտ միջողային դիսկերի տեղաշարժ հայտնաբերեցին։ Ստիպված էր թողնել սպորտը։ Հիմա նոր մասնագիտություն ընտրելու մասին է մտածում, չէ՞ որ մեկ տարի հետո պետք է լքի այս հաստատությունը։

Մինչ մենք խոսում էինք, ինչ-որ մեկը բռնում է ձեռքս։ Շրջվելով` տեսնում եմ փոքրիկ Մարինեին ու Սամվելին, որոնք ուշիուշով մեզ են հետևում։ Նրանց կոնֆետ եմ տալիս, նրանք  արագ այն կիսում են իրար մեջ։ Երեխաները խնդրում են խաղալ իրենց հետ` լսելով բացասական պատասխանս, բարձր ծիծաղում ու փախչում են։

© Sputnik / Nana MartirosyanԱրթուրիկն ու Մարինեն
Հայկական «Հոգվարթսը», կամ ինչպես են «Թռչունյան տան» երեխաները կոտրում կարծրատիպերը - Sputnik Արմենիա
Արթուրիկն ու Մարինեն

Հանկարծ նկատում եմ, որ արդեն մի քանի ժամ է «Թռչունյան տանն» եմ գտնվում։ Իջնում եմ տնօրենի մոտ, սակայն նա զբաղված է, ինչ-որ բան է քննարկում համազգեստով մարդկանց հետ։  Երեխաները նրանց չեն սիրում, չէ՞ որ ոստիկանները համարում են, որ ամեն ինչի մեղավորը մանկատան երեխաներն են։ Թեև խոստովանում են` երբեմն իրենց համար համեղ ձուկ  են բերում, երբեմն` սովորեցնում լինել բարի և լսող։ Տղաները միասին բակ են վազում խաղալու, իսկ մենք` մի քանի աղջիկներով, մնում ենք մեծ հյուրասենյակում։

Աստիճանաբար զրույցն անցնում է ծնողների թեմային, որոնք տարբեր պատճառներով իրենց երեխաներին այստեղ են հանձնել։ Աղջիկները, հիմնականում, ծանր են տանում, նրանց մեջ վիրավորանքն է նստած։ Նրանք չեն հասկանում` ինչպես կարելի է երեխային ծնունդ տալ և թողնել առանց սիրո և գուրգուրանքի։

Նրանք պատմում են, որ վերջերս նորեկներ են ունեցել` շիկահեր Սամոյի բոլոր 9 քույր և եղբայրները։  Կրկին հիշում եմ Փոթերին և կարմրահեր Ուիզլիների ընտանիքը։

«Առաջին օրը, երբ բերեցին «ինը հատանոցի» Սամոյին, ես քնած էի սենյակումս։ Հանկարծ զգացի` ինչպես է ինչ-որ մեկը վրաս ծածկում վերմակով։ Այնուհետև, համբուրեց այտս։ Աչքերս բացեցի, փոքրիկ Սամվելն էր։ Նա շատ ջերմ է։ Նրանք բոլորն են այդպիսին։ Մենք նրանց սիրում ենք, չէ՞ որ նրանք մեզ նման են», – ասում է գեղեցկուհի Թեհիմնեն, որը 17 տարեկան է և պատրաստվում է տնտեսագետ դառնալ։

© Sputnik / Nana MartirosyanԱրթուր, 8 տարեկան
Հայկական «Հոգվարթսը», կամ ինչպես են «Թռչունյան տան» երեխաները կոտրում կարծրատիպերը - Sputnik Արմենիա
Արթուր, 8 տարեկան

Աղջիկներից յուրաքանչյուրը պատմում է իր համար կարևոր մի բանի մասին։ Ես լսում ու հասկանում եմ, թե որքան ուժեղ են նրանք, որքան խիզախ ու որքան ինքնուրույն։ Հասկանում եմ, որ գլխումս բույն էին դրել մանկատան երեխաների մասին կարծրատիպերը, երեխաներ, որոնց խղճալ է պետք։ Իսկ իրականում նրանցից սովորել է պետք։ Ինչպես են սիրում միմյանց, օգնում դասերն անել, աջակցում, կռվում իրենց նեղացնողների հետ, երազում ու հավատում, որ իրենց ընտանիքները բոլորովին այլ կլինեն։

Լրահոս
0