Պարուհի Վարդան նշանվել է, բայց չի պատրաստվում տեղափոխվել սիրեցյալի տուն

© Sputnik / Asatur YesayantsГорячая армянская танцовщица Варда
Горячая армянская танцовщица Варда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի երգչուհի և դերասանուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյանը) պատասխանել է իր էջի բաժանորդների հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Pole-dance–ի աշխարհի չեմպիոն Վարդան Instagram–ում բլից հարց ու պատասխան է կազմակերպել։

Նա խնդրել է իրեն ամենատարբեր հարցեր ուղղել, որոնց պատասխանել է սթորիզում (այդ բաժնում հրապարակված գրառումները 24 ժամ հետ ջնջվում են)։

Посмотреть эту публикацию в Instagram

Лучик солнца, это я про себя! ☺️Скромняга я, да? 😂

Публикация от 𝐕𝐀𝐑𝐃𝐀 (𝐌𝐚𝐫𝐭𝐲𝐫𝐨𝐬𝐲𝐚𝐧 𝐕𝐚𝐫𝐝𝐚𝐧𝐮𝐬𝐡) (@varda_varda)

Հարցերից մեկը վերաբերել է այն երիտասարդին, որի հետ վերջերս հաճախ են տեսնում գեղեցկուհուն։

Վարդան խոստովանել է, որ «Միստր Ա»–ն (այդպես է Վարդան նրան կոչում) իրեն արդեն ամուսնության առաջարկ է արել։

«Ես նշանված եմ», – երկրպագուներին հուզող հարցին պատասխանել է պարուհին։

Վարդան խոստովանել է նաև, որ սիրեցյալի հետ կապրի միայն պաշտոնական հարսանիքից հետո։ Իսկ նրա անունը գաղտնի է պահում։ Միակ բանը, որ հայտնել է երգչուհին. «Նա հայ չէ, բայց դա հստակ չէ»։

Ավելի վաղ Վարդան իր էջում սիրեցյալի հետ ռոմանտիկ լուսանկար էր հրապարակել և լուսանկարին կից գրել. «Իմ առաջին ճշմարիտ սիրավեպը»։ Երկրպագուներին լուսանկարը շատ էր դուր եկել, նրանք նշել էին, որ զույգն իսկապես գեղեցիկ է։

Լրահոս
0