00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չի կարելի առարկաների քանակը կրճատել. Անահիտ Բախշյանը` կրթական համակարգի մասին

© Sputnik / Asatur YesayantsШкола
Школа  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դպրոցական ծրագրից մի շարք առարկաներ հանելը կարող է վնասել երեխաների կրթությանը, կարծում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Անհրաժեշտ է վերանայել Հայաստանի կրթական չափորոշիչները, այլ ոչ թե կրճատել դպրոցական ծրագրում առկա առարկաների քանակը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը։

Վերջերս խոսվում է դպրոցական ծրագրից շախմատ և Հայ եկեղեցու պատմություն առարկաները հանելու հավանականության մասին։ Լրագրողները բազմիցս դիմել են կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, խնդրելով մեկնաբանել այդ հարցը, սակայն գերատեսչության ղեկավարը խուսափում է ուղիղ պատասխան տալ։

Сероб Хачатрян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Խաչատրյան. «Հոգևորականը չի կարող դպրոցում դաս վարել»

Բախշյանը կարծում է, որ կրթության ոլորտն, ընդհանուր առմամբ ախտորոշման կարիք ունի, որից հետո նախարարությունը պետք է հսկայական աշխատանք տանի չափորոշիչները փոխելու ուղղությամբ։ Սակայն հիմա Բախշյանը կոնկրետ գործողություններ այդ ուղղությամբ չի տեսնում։ Ավելին`նա մտավախություն ունի, որ որոշ առարկաներ դպրոցական ծրագրից հանելու դեպքում կտուժի երեխաների դաստիարակման և կրթության համակարգը։

««Հայ եկեղեցու պատմություն» առարկան շատ կարևոր է, սակայն, ինչպես և մյուս առարկաների դեպքում, պետք է փոխել դասավանդման չափանիշներն ու դասագրքերի բովանդակությունը։ Այս առարկան դասավանդող ուսուցիչների հետ կապված խնդիր կա, սակայն դա չի նշանակում, որ այն հանել է պետք։ Ավելին, եթե հոգևորականը կարող է ավելի հետաքրքիր մատուցել առարկան, ապա նրան կարելի է և պետք է հրավիրել», – կարծում է նախկին պատգամավորը։

Ավելի վաղ Արարատի մարզի Բյուրավան համայնքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը Facebook–ի իր էջում հայտնել էր, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, այցի շրջանակներում գտնվելով Այգեստան համայնքի դպրոցում, այնտեղ հոգևորականի է հանդիպել, ինչն առաջացրել է նրա դժգոհությունը։ Ավելի ուշ, մեկնաբանելով այս միջադեպը, կրթության և գիտության նախարարը հայտարարեց, որ չի հասկանում, ինչու էր հոգևորականը դպրոց եկել։

Школьники села Коти, Тавуш - Sputnik Արմենիա
Դպրոցին հայեցակարգ է պետք. միայն այդ ժամանակ Նարեկացուն կդադարեն տիեզերագնաց անվանել

Բախշյանը համաձայն չէ նման դիրքորոշման հետ։ Նա որևէ վատ բան չի տեսնում, որ եկեղեցականներն ուսումնական հաստատություններ են այցելում։ Ավելին` նրա կարծիքով, եկեղեցու և պետության հարաբերությունները կարգավորող օրենքը դա թույլ է տալիս։ Միևնույն ժամանակ, Բախշյանն ավելացնում է, որ եթե այդ դասը վիրավորում է որևէ մեկի կրոնական զգացմունքները, ապա սովորողները կարող են դիմում գրել և չհաճախել այդ պարապմունքներին։

«Ես հայտնի բողոքականի թոռ եմ, սակայն ինքս Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ և լավ հասկանում եմ, որ եթե նույնիսկ չենք սիրում միմյանց, գոնե պետք է հանդուրժողականություն դրսևորենք։ Երբ նախարարն առաջին անգամ հայտարարեց, որ առարկան կարող են հանել, ես դրան նշանակություն չտվեցի, սակայն հիմա տեղի ունեցողն ինձ մտահոգում է», – նշեց նա։

Հասարակական գործիչը նաև չի հասկանում` ինչու է այդքան ինտենսիվ քննարկվում շախմատ առարկայի բացառումը դպրոցական առարկաների ցանկից։ Ըստ նրա, այդ առարկայի դասավանդումը Հայաստանի  կրթական համակարգի ձեռքբերումներից է և օրինակ մի շարք երկրների համար։ Հանուն արդարության նա նշեց, որ այդ առարկան երբեմն պատահական մարդիկ են դասավանդում, որոնք երեխաների հետ հաղորդակցվելու ունակություն չունեն։

Լրահոս
0