Լևոն Տեր-Պետրոսյանը հաջորդ կադրին է «առաջ բրթում» գլխավոր դատախազի պաշտոնում. «Իրավունք»

© Sputnik / Nana MartirosyanПервый президент Армении Левон Тер-Петросян входит в избирательный участок (9 декабря 2018). Еревaн
Первый президент Армении Левон Тер-Петросян входит в избирательный участок (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թերթը գրում է, որ լևոնականները փորձում են համոզել Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի– Sputnik. ՀԱԿ վարչության անդամ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանին որպես վարչապետի մամուլի խոսնակ բարեհաջող տեղավորելով նոր կառավարությունում, հիմա էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները հաջորդ կադրին են «առաջ բրթում»: Այս մասին գրում է «Իրավունք» օրաթերթը։

«Իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ լևոնականները Նիկոլ Փաշինյանին փորձում են համոզել, որ ՀՀ ռազմական նախկին դատախազ, ԱԺ հինգերորդ գումարման ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը պետք է պաշտոն ստանա, և ամենաքիչը նա կարող է լինել ՀՀ գլխավոր դատախազ»,– գրում է թերթը:

Ըստ պարբերականի` վերջիններիս կարծիքով՝ «մարտի 1»-ի գործով նա կարող է օգտակար լինել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հանկարծ իրադարձությունների անիվը հակառակ ուղղությամբ չպտտվի և իրենց համար ոչ ցանկալի արդյունք չունենա:

«Սակայն այս գաղափարն այնքան էլ Ն. Փաշինյանի սրտով չէ, նա համոզված է, որ Ջհանգիրյանի դեպքում հանրությունը կհիշի նաև վերջինիս դատախազ աշխատած տարիների աղմկոտ գործերը»,– եզրափակում է թերթը:

© Sputnik / Asatur YesayantsԳագիկ Ջհանգիրյան
Լևոն Տեր-Պետրոսյանը հաջորդ կադրին է «առաջ բրթում» գլխավոր դատախազի պաշտոնում. «Իրավունք» - Sputnik Արմենիա
Գագիկ Ջհանգիրյան

Գագիկ Ջհանգիրյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 1991–1997թթ. նա աշխատել է արդարադատության նախարարությունում։ 1997–2006թթ եղել է Հայաստանի զինդատախազը։ 5–րդ գումարման ԱԺ պատգամավոր է եղել։

Լրահոս
0