00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մխիթարյանը` ֆուտբոլի, լեզուների իմացության և այլնի մասին. ֆուտբոլիստի օնլայն հարցազրույցը

© Sputnik / Aram NersesyanВ магазинах игрушек презентовали говорящую куклу Генриха Мхитаряна (16 июня 2018). Еревaн
В магазинах игрушек презентовали говорящую куклу Генриха Мхитаряна (16 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ ֆուտբոլիստն իր օնլայն հարցազրույցի մասին նշել է նաև թվիթերյան իր միկրոբլոգում:

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Reddit-ում պատասխանել է երկրպագուների հարցերին:

Հայ ֆուտբոլիստն իր օնլայն հարցազրույցի մասին նշել է նաև թվիթերյան իր միկրոբլոգում:

«Խաղի ընթացքում միշտ առաջնորդվում եք նախապես մշակած մարտավարությա՞մբ, թե՞ փորձում եք ձևավորել սեփականը»,–հարցրել են Մխիթարյանին:

Генрих Мхитарян (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը ընկերների հետ տոնում է հոբելյանը. տեսանյութ

« Խաղից առաջ գլխում ունեմ նախապես ծրագրած նախագիծ, սակայն միշտ չէ, որ դրանք աշխատում են այնպես, ինչպես նախատեսել էի: Դրա համար պետք է շատ արագ մտածել և հնարավորինս շուտ որոշում կայացնել: Եթե միայնակ ես և կանգնած է մրցակցի պաշտպանը, մտածելու շատ ժամանակ չունես: Աշխատել եմ 10 մարզիչների գլխավորությամբ: Բոլորը տարբեր էին: Շատ բան եմ սովորել նրանցից: Շնորհակալություն յուրաքանչյուրին: Սա մեծ փորձ էր»,–ասել է Մխիթարյանը:

- Խաղացել եք տարբեր դիրքերում: Որ դիրքում եք խնդիրներ ունեցել և որ դիրքն է Ձեզ ավելի հոգեհարազատ,–շարունակվել է օն լայն հարցազրույցը:

- Ինձ ավելի շատ դուր է գալիս հանդես գալ կենտրոնում,  սակայն եզրերում խաղալիս շարժվում եմ այլ մարտավարությամբ: Կարևորն այն է, որ խաղում ես ու կարևոր չէ, թե որ դիրքում: Պարզապես, ցանկանում եմ որքան հնարավոր է շատ օգնել թիմին, որպեսզի հայրենակիցներս հպարտանան ինձնով:

- Ինչպիսին էր Ձեր արձագանքը, երբ իմացաք, որ Օբամեյանգը միանալու է «Արսենալին»: Պատմեք, խնդրում եմ, «Yo Pierre!» տեսանյութի ամբողջ պատմությունը:

- Երբ ես նկարահանեցի այդ տեսանյութը, նա դեռ 100 տոկոսով չէր տեղափոխվել «Արսենալ»: Պարզապես տեղափոխվելու դեպքում ցանկանում էինք նմանատիպ տեսանյութ ունենալ: Երբ լսեցի, որ նա տեղափոխվում է, պարզապես ասացի` հեյ, Պիեր, դու ուզո՞ւմ ես տեղափոխվել:

Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Македонии (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը վերադառնում է. հայ ֆուտբոլիստը կվերսկսի լիարժեք մարզումները Լոնդոնում

- Ըստ Ձեզ` 7 լեզվի տիրապետելն օգնո՞ւմ է հանդերձարանում, թե՞ բոլորի հետ շփվում եք անգլերենով:

- Լավ է, որ տիրապետում ես տարբեր լեզուների, սակայն դա երբեմն շփոթեցնում է: Երբ դու ցանկանում ես տվյալ լեզվով համապատասխան բառ գտնել` խճճվում ես: Դժվար է իմանալ տարբեր լեզուներ:

-Որքա՞ն ժամանակ եք տրամադրում ֆուտբոլին:

- Ես շատ եմ մտածում ֆուտբոլի մասին: Մտածում եմ, թե ինչ եմ արել մարզումների ժամանակ: Ինչն էր վատ և ինչն էր լավ: Մտածում եմ, թե ինչպես կարող եմ ավելի լավ անել: Ֆուտբոլային շատ հանդիպումներ եմ դիտում: Չեմ կարծում, որ մարզման ժամանակ կարող եմ դա անել, այդ պատճառով հետո եմ մտածում: Մարզման և հանդիպումների ժամանակ ամեն ինչ շատ արագ է կատարվում:

Վերադառնալով իր մի քանի լեզուներ իմանալուն` Մխիթարյանը նշել է, որ ամենաբարդն իր համար գերմաներենն է, քանի որ այն սովորել է ինքնուրույն: «Արել եմ դա թիմակիցներիս և մարդկանց հետ ավելի հեշտ շփվելու համար: Ամենահեշտը հայերենն է, քանի որ իմ մայրենի լեզուն է: Դպրոցում ուշադրություն չեմ դարձրել անգլերենի վրա, քանի որ սովորել եմ ֆրանսերեն: Եվրոպական ակումբ տեղափոխվելու երազանքի հետ մեկտեղ սկսել եմ անգլերեն սովորել»,–ասել է Մխիթարյանը:

Լրահոս
0