Նիկոլ Փաշինյանը վանաձորցիների համար աշխատատեղեր է գտել

© Photo : press office of the Government of RAПремьер-министр Никол Пашинян на встрече с виноделами (6 февраля 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на встрече с виноделами (6 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարչապետը վանաձորցիներին և հարակից բնակավայրերի բնակիչներին կոչ է արել համալրել թափուր աշխատատեղերը:

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանի հետ։

Այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր պաշտոնական էջում։

Министр экономического развития и инвестиций Тигран Хачатрян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Որքան աշխատատեղ է ստեղծվել Հայաստանում պետական աջակցության ներդրումային ծրագրերով

«Քիչ առաջ հանդիպում էի իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանի հետ: Ասաց, որ Հայաստանում թափուր աշխատատեղերը համալրելու խնդիր ունեն:

Մասնավորապես՝ հիմա Վանաձորի «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաներում առկա է 200 թափուր աշխատատեղ՝ 120 հազար դրամ և ավելի մաքուր աշխատավարձով»,–գրել է Փաշինյանը:

Վարչապետը վանաձորցիներին և հարակից բնակավայրերի բնակիչներին կոչ է արել համալրել այս թափուր աշխատատեղերը:

Նշենք, որ Գագիկ Սարուխանյանը Վենետիկի «Apindustria» միության փոխնախագահն է:

Լրահոս
0