00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիայում հայկական առաքելության ներկայությունը հստակ ուղերձ է ՌԴ-ին. ռազմական փորձագետ

© Photo : press office of the MoD of RAАрмянский гуманитарный контингент отправился в Сирию (8 февраля 2019). Еревaн
Армянский гуманитарный контингент отправился в Сирию (8 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությունը խոշոր ռազմական և աշխարհաքաղաքական հարցերում նույնքան ամուր է մնում, որքան նախկին իշխանությունների օրոք, կարծում է ռազմական փորձագետը։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Մարդասիրական առաքելությունը Սիրիա ուղարկելու մասին որոշումը ցույց է տալիս, որ, չնայած մի շարք հարցերի շուրջ կոշտ դիրքորոշմանը, ռազմավարական ոլորտում Հայաստանն ուղղված է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը։

Министры обороны Армении и России Давид Тоноян и Сергей Шойгу - Sputnik Արմենիա
Հայաստանն առաջինն արձագանքեց Սիրիային օգնելու կոչին. Շոյգու

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։

Փետրվարի 8–ին Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է այն մասին, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը ժամանել է Սիրիա։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում կայացած հանդիպմանը շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկեր Դավիթ Տոնոյանին նրա համար, որ Երևանն առաջինն է արձագանքել սիրիացի ժողովրդին օգնություն ցուցաբերելու կոչին։

«Դա մեծամասամբ քաղաքական որոշում է, առաքելությունն ընդգծված ռազմական չէ։ Այն չունի ռազմական նշանակություն ոչ հակամարտության տեսակետից, ոչ մեր բանակի», – ասաց Հարությունովը։

Մի կողմից, Հայաստանն իր որոշմամբ չի ենթարկվել Վաշինգտոնի ճնշմանը, որը կցանկանար, որ Երևանը չխառնվեր Սիրիայում և դրա շուրջ ընթացող գործընթացներին։ Ի դեպ, այդ թեման քննարկվել է նաև ԱՄՆ–ի նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի երևանյան այցի ժամանակ։

Армянский гуманитарный контингент отправился в Сирию (8 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայ մասնագետների խումբն արդեն Սիրիայում է. լուսանկարներ

Հարությունովի կարծիքով` Հայաստանն ԱՄՆ–ի համար այս հարցում ունի լոկալ նշանակություն։ Վաշինգտոնի համար ավելի կարևոր է այնպիսի երկրների չմասնակցելը Ռուսաստանի նախաձեռնած գործողություններին, որոնք կարող են փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը (օրինակ, ԵՄ երկրները)։ Չնայած ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշակի անկանխատեսելիությանը` փորձագետը չի կարծում, որ Հայաստանի որոշումը կհանգեցնի ինչ–որ բացասական հետևանքների։

Մյուս կողմից, իհարկե, Սիրիա համակազմ ուղարկելը պետք է դիտարկել Ռուսաստանի հետ համագործակցության համատեքստում։ Վերջին ամիսներին Մոսկվայի հետ հարաբերությունները ոչ միանշանակ են զարգանում, որոշ ոլորտներում Երևանը փորձում է ընդլայնել մանևրի հնարավորությունները։

«Այդ առումով Հայաստանի որոշումը ինչ-որ ուղերձ է։ Խոշոր ռազմական և աշխարհաքաղաքական հարցերում Ռուսաստանի հետ համագործակցությունը նույնքան ամուր է մնում, որքան նախկին իշխանությունների օրոք։ Ավելին, այն ընդլայնվում է», – ասաց Հարությունովը։

Փորձագետն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ այդ քայլն արվել է Սու–30ՍՄ ձեռք բերելու մասին պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո։

Թեև նա չի կարծում, որ երկու նորությունների միջև ուղիղ կապ կա, բայց խոսքը հարաբերությունների զարգացման ընդհանուր տրամաբանության մասին է։

Многоцелевой истребитель Су-30СМ на Международном конкурсе «Авиадартс-2018» (27 марта 2018). Краснодарский край - Sputnik Արմենիա
Սու-30–ի թևերը կբարձրացնե՞ն Հայաստանի պաշտպանունակությունը

«Մանր մարտավարական հարցերում ներկա իշխանություններն ավելի կոշտ դիրքորոշում ունեն, իսկ կարևոր հարցերում (Սու–30ՍՄ–ի վերաբերյալ գործարքը, Սիրիա առաքելություն ուղարկելը) Երևանը լոյալություն է պահում», – նշեց փորձագետը։

Նա կարծում է, որ ապագայում այդ երկու տարրերը կպահպանվեն Հայաստանի իշխանությունների քաղաքականությունում։ Որոշ հարցերում երկրների միջև կարող են ծագել հակասություններ, մյուս հարցերում, հակառակը, պետությունների միջև կլինի լիակատար փոխըմբռնում։ Օրինակ կարող են ծառայել Ռուսաստանի և Բելառուսի ռազմավարական հարաբերությունները, որոնցում պարբերաբար ծագում են «մինի ճգնաժամեր»։

Հայաստանի դեպքում, ամենայն հավանականությամբ, նման ճգնաժամերն ավելի փոքր մասշտաբի կլինեն, կարծում է փորձագետը։

«Այժմ Սիրիա առաքելություն ուղարկելը, Սու–30ՍՄ գնելը տեղի են ունենում գազի գնի վերաբերյալ քննարկումների, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու ֆոնին», – նշեց Հարությունովը։

Նրա խոսքով` այսպիսի իրավիճակ է եղել նաև նախկին իշխանությունների օրոք, սակայն նրանք նախընտրել են անդրկուլիսային քաղաքականություն` այդ հարցերը չտեղափոխելով հանրային հարթակ։

Լրահոս
0