Ձմեռը փոշմանել է, ջերմաստիճանը կրկին կնվազի. եղանակի տեսություն

© Sputnik / Andranik GhazaryanУборка снега с Северного проспекта (14 января 2019). Еревaн
Уборка снега с Северного проспекта (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերը տեղումնառատ կլինեն։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 9-10-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 9-10-ը հնարավոր է թույլ անձրև, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լրահոս
0