«Հարսանիք դեռ չի եղել»․ Տիգրան Քեոսայանը «սարսափելի գաղտնիք» է բացել

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցРежиссер Тигран Кеосаян
Режиссер Тигран Кеосаян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տիգրան Քեոսայանը խոսել է Մարգարիտա Սիմոնյանի հետ ապրելու ու հարսանիքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Հայտնի ռեժիսոր և հաղորդավար Տիգրան Քեոսայանը «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի հետ հարցազրույցում խոսել է կնոջ՝ Sputnik–ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ հարաբերությունների մասին։

Նրա խոսքով՝ Սիմոնյանի հետ ծանոթանալուց հետո սկսել է այլ կերպ նայել պետական աշխատողներին։

«Ռիտան հիվանդագին ազնվության տեր մարդ է։ Նրա հետ ծանոթանալուց հետո տեսա, որ հաջողակ հոլդինգի ղեկավար է, անկեղծորեն սիրում է հայրենիքը։ Ինձ կարելի է մեկ-երկու ամիս խաբել, բայց տարիներ շարունակ խաբելը դժվար է։ Գուցե Ռիտայի հետ ծանոթանալուց հետո իսկապես սկսել եմ այլ կերպ նայել պետական այրերին», -խոստովանել է Քեոսայանը։

Հեռուստահաղորդավարը պատասխանել է «հայի արյան կանչին» վերաբերող հարցին։ Ասել է, որ հումորով է վերաբերվում «ամուսնությունը պետք է նույն ազգերի միջև լինի» գաղափարին։ Նա հիշեցրել է, որ 21 տարի ապրել է Ալյոնա Խմելնիցկայայի հետ։

Քեոսայանին զարմացնում է, որ չնայած տարիքային տարբերությանը և այն հանգամանքին, որ ամուսինները տարբեր քաղաքներում են մեծացել, իրենց մտածելակերպն ու կյանքի ընկալումը շատ նման են։

Телеведущая Тина Канделаки и главный редактор телеканала Russia Today Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Կանդելակին` իսկական հայերի մասին, կամ ինչպես է Տիգրան Քեոսայանը զբոսանքի տանում զոքանչին

«Ես ծնվել ու մեծացել եմ Ռուսաստանում՝ Մոսկվայում, նա մեծացել է Ռուսաստանում՝ Կրասնոդարի մարզում։ Իսկ արդյունքում այնպիսի տպավորություն է` ասես ես իմ ծնողների տանն եմ։ Կարծես նա գիտի՝ երեխա ժամանակ ինչպես եմ ապրել։ Ռիտան դրա համար ոչինչ չի անում, բայց ես ասես մանկություն վերադարձած լինեմ», - նշել է Քեոսայանը։

Պատասխանելով հարսանիքի մասին հարցին՝ ռեժիսորն ասել է․ «Սարսափելի գաղտնիք բացեմ՝ հարսանիք դեռ չի եղել»։

Հիշեցնենք, որ 2014 թվականի ամռանը, 21 տարվա համատեղ կյանքից հետո, Քեոսայանը անսպասելիորեն ամուսնալուծվեց կնոջից` դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայից։ Գրեթե անմիջապես պարզվեց, որ ռեժիսորն այլ կին ունի` Մարգարիտա Սիմոնյանը։ 2014 թվականի սեպտեմբերին Սիմոնյանն ու Քեոսայանը որդի ունեցան։ Պարզվեց, որ սա նրանց երկրորդ երեխան էր. 2013 թվականի օգոստոսին լրագրողը ռեժիսորից նաև դուստր էր լույս աշխարհ բերել։

Լրահոս
0