Ինքնաթիռը քամու պատճառով չի կարողացել վայրէջք կատարել օդանավակայանում․ տեսանյութ

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցСамолеты в аэропорту "Домодедово"
Самолеты в аэропорту Домодедово - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լոնդոնի օդանավակայանում ինքնաթիռն առաջին փորձից չի կարողացել վայրէջք կատարել սաստիկ քամու պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. British Airways ընկերության ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում։ Այս մասին հայտնում է Daily Mail բրիտանական պարբերականը։

Օդաչուներին գրեթե հաջողվել է ավարտին հասցնել վայրէջքը, բայց ուժգին քամին խանգարել է։ Օդանավը ստիպված երկրորդ շրջանն է արել՝ նորից վայրէջք կատարելու համար։

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում մոլեգնում է «Էրիկ» փոթորիկը։ Արդեն երկու զոհ կա։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մի շարք շրջաններում քամու ուժգնությունը գերազանցել է 80 կիլոմետր ժամը, իսկ երբեմն 110 կմ/ժ–ի է հասել։ Մեծ Բրիտանիայում վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարված։

Լրահոս
0