00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոպիրկինը՝ երկու սուվերեն պետությունների հարաբերությունների և դիվանագետի ծառայության մասին

© Sputnik / Hayk PetrosyanПосол России в Армении Сергей Копыркин
Посол России в Армении Сергей Копыркин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դիվանագիտական աշխատակցի օրվա նախօրեին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ընտրել դիվանագետի մասնագիտությունը, ներկայացրել մեր երկրի մասին իր տպավորությունները, գնահատել հայ-ռուսական հարաբերությունները և նշել այն ոլորտները, որտեղ կարող են ուղղորդվել նոր ներդրումներ։

Զրույցը վարեց Նաիրա Մելքումյանը:

-       Դիվանագիտական աշխատակցի օրվա նախաշեմին հետաքրքիր է իմանալ, թե ինչո՞ւ եք ընտրել հենց այս մասնագիտությունը։

Посол РФ в РА Сергей Копыркин во время семинара О деятельности Российской Федерации в сфере содействия международному развитию (30 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՄԱԿ–ի ծրագրերի իրականացման հարցում Ռուսաստանն առանցքային գործընկեր է Հայաստանում

-       Չեմ կարող ասել, թե մասնագիտության ընտրությունը բարդ է եղել։ Դպրոցական տարիներին ինչ-որ պահի ձգտում ունեցա դեպի սոցիալական գիտությունները, քաղաքական գործընթացներն ուսումնասիրելը։ Կարող եմ ասել, որ ավագ դասարաններում իմ գլխավոր հանձնարարությունը միջազգային թեմաների մասին քաղաքական տեղեկատվություն ներկայացնելն էր։ Պիոներների պալատում հաճախում էի խմբակ, որտեղ դասախոսություններ էին կարդում  Միջազգային հարաբերությունների ինստիտուտի դասախոսները, ասպիրանտները, ուսանողները։

Այսինքն այդ որոշումը, որը ձևավորվել էր ինձ մոտ մի քանի տարիների ընթացքում, գիտակցված է եղել։ Ինձ գրավել էր քաղաքականության, միջազգային հարաբերությունների ոլորտը։ Իր դերը խաղաց դպրոցը, որտեղ մի շարք առարկաներ դասավանդում էին անգլերենով։ Թեև իմ ընտանիքում դիվանագետներ չեն եղել։ Փաստորեն ես առաջին դիվանագետն եմ։

-       Ի՞նչ է վերցնում իր հետ դիվանագետը յուրաքանչյուր գործուղման ժամանակ։

-       Գլխավորը երկրի մասին գիտելքների որոշակի պաշարն է, այդ երկիր մեկնելու ցանկությունը, դրա նկատմամբ հետաքրքրությունը։ Ցանկալի է, որպեսզի ընտանիքը միշտ կողքիդ լինի։ Մնացած ամեն ինչ կարելի է ձեռք բերել։

-       Դուք նշեցիք ժամանելու երկրի ավանդույթների մասին գիտելիքները։ Ասացեք, հիշո՞ւմ եք զավեշտալի դեպքեր, երբ դիվանագետը չի իմացել այն երկրի սովորույթները, ուր նա մեկնել է։

-       Ինքս սեփական փորձը չունեմ։ Մի դեպք է եղել խիստ ավանդույթներով մահմեդական երկրներից մեկում ընդունելության ժամանակ. կինը մեկնել է ձեռքը, իսկ տղամարդը ձեռքը տարել է մեջքի հետևը (որոշ երկրներում տղամարդկանց արգելված է սեղմել օտար կնոջ ձեռքը՝ խմբ.)։

-       Արդեն 10 ամիս է, ինչ Հայաստանում ղեկավարում եք Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը։ Կա՞ն վայրեր, ուր սիրում եք այցելել։ Կա՞ն հայկական խոհանոցի սիրելի ճաշատեսակներ։

Фестиваль толмы посетили также туристы (20 мая 2018). Село Хнаберд, Араратская область - Sputnik Արմենիա
Հայաստանը կարող է գրավել զբոսաշրջիկներին Ռուսաստանի մարզերից. Կոպիրկին

-       Ես այդքան էլ երկար ժամանակ չէ, ինչ գտնվում եմ այստեղ ու բավականաչափ շատ տեղեր այցելելու վայելքը ինձ չի տրվել։ Այստեղ հարուստ պատմություն, մշակութային ավանդույթներ կան, ուստի հակված եմ նրան, որ պետք է ավելի շատ բան տեսնել։ 

Իհարկե կան վայրեր, որոնք ավելի հարազատ են դարձել։ Ինձ շատ լավ եմ զգում Էջմիածնում։ Ինձ ու մտերիմներիս շատ դուր է գալիս Գեղարդը։ Այն ինձ վրա մեծ տպավորություն է գործել, ես ընտանիքիս հետ այնտեղ էի, երբ երգում էր երգչախումբը։ Ակուստիկան ուղղակի հիանալի է։ Դա, իհարկե, տեսարանի հետ միասին անհավանական զգացողություններ է ստեղծում։ Այստեղ կարելի է անընդհատ լինել։

Շատ եմ հավանել Գորիսը, Տաթևը, առեղծվածային զգացողություններ եմ ունեցել։ Շատ չեմ ուզում խոսել, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե շատ բան եմ տեսել։

Հայկական խոհանոցը ցավոտ հարց է։ Այստեղ ամեն ինչ այնքան համեղ է, այնքան բազմազան, որ դա նույնիսկ խնդիրներ է ստեղծում։ Դե, հասկանում եք՝ ինչի հետ կապված խնդիրներ։ Ամեն ինչ շատ համեղ է։ Ի դեպ, երբ ինձ ասում էին, որ այստեղի ծիրանը յուրահատուկ է, ես չէի հասկանում։ Բայց հայկական ծիրանը փորձելով՝ հասկացա, որ այն իսկապես յուրահատուկ է։

-       Վերջին շրջանում ակտիվացել են առանձին խմբեր, որոնք փորձում են հակառուսական տրամադրություններ սերմանել։ Միաժամանակ, Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը խոսում է երկու երկրների միջև փայլուն հարաբերությունների մասին։ Ինչպե՞ս կգնահատեք երկկողմ կապերի մակարդակը։ Օրակարգում կա՞ն վիճելի հարցեր։

-       Այստեղ կարող եմ մեջբերել գնահատականները, որոնք մեր նախագահը տվել է անցած տարվա վերջին (մեծ մամուլի ասուլիսում), ես դրան ավելացնելու բան չունեմ։ Իհարկե, մենք ունենք շատ սերտ և դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ։ Երկու կողմերը ելնում են նրանից, որ հարաբերություններն այդպիսին են և այդպիսին պետք է մնան։

Ինչ վերաբերում է վիճելի հարցերին…  Չէի ասի, որ դրանք վիճելի են. մենք շատ սերտ կապեր ունենք կյանքի բոլոր ոլորտներում, և դա անխուսափելիորեն ծնում է ինչ-որ հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել։ Այսինքն, եթե ինչ-որ դիրքորոշումներ չեն համընկնում, ապա մեր հարաբերությունները բավական ամուր են և հասուն նրա համար, որպեսզի լուծենք դրանք հենց փոխզիջումներ գտնելու, փոխադարձ շահերը հաշվի առնելու հենքի վրա։

Օրինակներ չբերեմ, բոլորը տեղյակ են, թե ինչպիսի հարցեր են քննարկվում։ Ես դրանք վիճելի չէի անվանի, ես դրանք երկու ինքնիշխան երկրների միջև շատ սերտ և խորը հարաբերությունների զարգացման նորմալ գործընթաց կանվանեի։

-       Շատ է խոսվում ներդրումներ ներգրավելու մասին։ Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս կայացած հանդիպումների ժամանակ խոսք է եղել Հայաստանում ռուսական կապիտալի բաժինը մեծացնելու վերաբերյալ։ Ինչպե՞ս կգնահատեիք երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները, և կա՞ն արդյոք ինչ-որ պայմանավորվածություններ Հայաստանում նոր ռուսական ներդրումների վերաբերյալ։

Армяно-российские образовательные отношения (5 февраля 2019). Ереван - Sputnik Արմենիա
Ռուսաց լեզվի ուսուցիչները կկարողանան վերապատրաստվել ՌԴ բուհերում. հանդիպում ԿԳՆ-ում

-       Իսկապես մենք լայնածավալ հարաբերություններ ունենք տնտեսական ոլորտում.  դա էներգետիկան է, տրանսպորտը, բազմաթիվ այլ ոլորտներ։ Հիմա կողմերն աշխատում են նրա վրա, որ լրացուցիչ խթան հաղորդեն այդ հարաբերություններին, ադապտացնեն նոր պայմաններին, որոնք թելադրում են համաշխարհային տնտեսությունը և մեր երկրների շահերը։

Ռուսաստանում ստեղծվում են կառույցներ, որոնք ուղղված են մի կողմից ռուսական արտահանումը առաջ մղելուն և միաժամանակ նպաստեն արտասահմանում ռուսական ներդրումներին։ Ես գիտեմ, որ վարչապետը (Հայաստանի՝ խմբ.) հանդիպել է համապատասխան կառույցների հետ, այդ թվում՝ Դավոսում։ Այսինքն, այդ թեմաները քննարկվում են։

Շուտով, ինչպես հասկանում եմ, պետք է տեղի ունենա տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ այդ հարցերը նույնպես քննարկվելու են։ Մշակվում են նոր տեխնոլոգիաների, ՏՏ ոլորտում ավելի սերտ համագործակցության հնարավորությունները։ Այդ հարցերը բանակցությունների սեղանին են և քննարկվում են։

Եվս մի նրբություն. երկկողմ հարաբերությունները չափելու լրացուցիչ կողմնորոշիչ է մեր երկրների անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Թվերն արդեն վկայում են այն մասին, որ դա շահաբաժիններ է բերում Հայաստանի Հանրապետությանը, նոր հորիզոններ բացում, որպեսզի Հայաստանի ռեալիզացնի  իր ներուժը, որը փոքր չէ տնտեսական զարգացման և համաշխարհային տնտեսության մեջ ավանդի առումով։

-       Երբեմն կարելի է քննադատություն լսել Հայաստանի՝ ԵԱՏՄ մտնելու վերաբերյալ։ Որքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի բնակչությունը զգա եվրասիական ինտեգրացման դրական կողմերը։

-       Եթե հարց տալ, օրինակ, տնտեսական օպերատորներին, որոնք զբաղվում են Ռուսաստանի Դաշնություն արտահանման հարցերով, կարծում եմ, որ նրանք արդեն հիմա ձեզ կասեն, որ կան բարենպաստ արդյունքներ։ Ասել, որ հիմա նման  բան չկա, բայց մի օր կլինի, սխալ է։

Այսինքն արդյունք արդեն կա, այդ մասին վկայում է նաև վիճակագրությունը։ Կարծում եմ, որ միասնական շուկայով միությանը Հայաստանի անդամակցության փաստը բարձրացնում է հանրապետության «կապիտալիզացիան»՝ որպես տնտեսական գործընկեր մյուս խաղացողների համար, այդ թվում՝ Եվրոպական միության։

Спикер парламента Арарат Мирзоян принял чрезвычайного и полномочного посла РФ в РА Сергея Копыркина (1 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կոպիրկինը կարևորում է միջտարածաշրջանային հարցերում ՌԴ-ՀՀ հարաբերությունների ընդլայնումը

Մի անգամ շրջայցի էի մասնակցում Երևանի կոնյակի գործարանում, և ինձ ասացին, որ ֆրանսիական ընկերության ղեկավարության համար Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին օգուտ է, քանի որ արտադրանքի 92-93 տոկոսը գնում է եվրասիական շուկա։ Այնպես որ, դա իրականություն է։ Մեկ այլ բան է, որ ինտեգրացումը գործընթաց է՝ իր բարդություններով, ամեն ինչ միանգամից չի կարելի անել, քանի որ դա ինտեգրացման խոր մակարդակ է, այն պահանջում է հարմարեցում, ինչ-որ փոխզիջումների առկայություն։

Ուստի այն բարիքները, որոնք կրում է ինտեգրացումը, ավելի շատ կդրսևորվեն հետագայում։ Շատ կարևոր ասպեկտ է միության բաց լինելը, մյուս երկրների և տնտեսական խմբերի հետ կապեր հաստատելը։ Դա փակ խումբ չէ։ Սա մեծ եվրասիական գործընկերության գաղափար է, որը կարող է ներառել իր մեջ թե՛ ԵԱՏՄ-ն, թե՛ Շանհայի տնտեսական կազմակերպությունը, թե՛ Եվրամիությունը։ Նկատի ունեմ ինչ-որ ընդհանուր սկզբունքների փոխազդեցությունը։ Նման հեռանկարի առկայությունը քաղաքական առումով այսօր էլ արդյունքներ է տալիս։ Դա նաև հաղթաթուղթ է, որը կարելի է օգտագործել մյուս երկրների հետ շփման մեջ։

-       Ռուսաստանն աջակցում է միջազգային զարգացան ծրագրերին, մասնավորապես, ՄԱԿ-ի գծով։ Ինչպիսի՞ նախագծեր են ծրագրվել 2019թ-ին։

-       Արդեն ֆինանսավորում կա (մի քանի միլիոն դոլարի) Հայաստանի համար կարևոր նախագծերը շարունակելու ուղղությամբ․ գյուղական համայնքների, դպրոցների աջակցություն (մանկական սննդի ծրագիր) և պայքար վարակիչ հիվանդությունների դեմ։ Այստեղ կա ՁԻԱՀ ախտորոշման կենտրոն։ Այդ նախագիծն ուղղված է նաև հայկական արդյունաբերության արտահանման ներուժի զարգացմանը։  Դրանք այն նախագծերն են, որոնք, ինչպես վկայում են ՄԱԿ համակարգի համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ իմ կապերը, իսկապես արդյունք են ունենում Հայաստանի համար։

Армянский гуманитарный контингент отправился в Сирию (8 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սիրիայում հայկական առաքելության ներկայությունը հստակ ուղերձ է ՌԴ-ին. ռազմական փորձագետ

Աշխատանք է տարվում տեքստիլային ընկերությունների հետ, որոնք շարունակում են Հայաստանի բավական հարուստ տեքստիլ արտադրության ավանդույթները։ Դա նոր ապրանքանիշների ստեղծումն է և դրանց օգնությամբ ԵԱՏՄ շուկաներ, ինչպես նաև միջազգային շուկաներ դուրս գալը։ Դրա պտուղներն էլ արդեն տեսանելի են։

Հայաստանի ներուժը մեծ է։ Այն, որ երկիրը վերջին տարիներին ասոցացվել է գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հետ, բացարձակապես չի համապատասխան իրողություններին, որոնք կան։ Ամեն դեպքում խորհրդային շրջանում Հայաստանը գիտաարդյունաբերական առումով եղել է առաջատար հանրապետություններից մեկը՝ մեծ ավանդ ունենալով տնտեսության գիտելիքահենք ոլորտների զարգացման մեջ, ներառյալ ռազմարդյունաբերական համալիրը։

Բայց, ցավոք, դա տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանի հետ, ԽՍՀՄ անկումից հետո շատ բան ուղղակի քանդվել է։ Հիմա ղեկավարության գերակա նպատակներից մեկը նոր պայմաններում այդ ներուժի վերականգնումն է։

Լրահոս
0