Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. ԶԼՄ–ներ

© REUTERS / UMIT BEKTASПожарные и полиция осматривают место крушения вертолета (11 февраля 2019). Стамбул
Пожарные и полиция осматривают место крушения вертолета (11 февраля 2019). Стамбул - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ուղղաթիռի կործանման պատճառը դեռ անհայտ է։ Ստամբուլի Գլխավոր դատախազությունը սկսել է հետաքննել միջադեպը։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Ստամբուլում ռազմական ուղղաթիռ է կործանվել, չորս մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թուրքական ԶԼՄ–ներին։

Ուղղաթիռում չորս զինծառայող է եղել։ Կործանումից հետո զինծառայողներին հիվանդանոց է տեղափոխել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց։

Արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել Չեկմեկեյ ստամբուլյան շրջանում։

© REUTERS / UMIT BEKTASՈւղղաթիռի կործանման վայրը
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. ԶԼՄ–ներ - Sputnik Արմենիա
Ուղղաթիռի կործանման վայրը

Որոշ տվյալների համաձայն ուղղաթիռը կործանվել է տեխնիկական պատճառներով` արդյունաբերական գոտում հարկադրված վայրէջք կատարելիս։ Սակայն ողբերգության պատճառի մասին պաշտոնապես չեն  հայտնում։

Ստամբուլի Գլխավոր դատախազությունը սկսել է  հետաքննել միջադեպը։

Լրահոս
0