Արտակարգ դեպք Բարնաուլի օդանավակայանում. ուղևորներն ընկել են օդանավասանդուղքից. տեսանյութ

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցСамолет Airbus A320-200 авиакомпании "Уральские авиалинии"
Самолет Airbus A320-200 авиакомпании Уральские авиалинии  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդանավասանդուղքը կոտրվել է այն պահին, երբ ուղևորները հերթ են կանգնել «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռի դռան մոտ։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Բարնաուլի օդանավակայանում «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռ մտնելու պահին օդանավասանդուղքի վերին հատվածը կոտրվել է, տուժել են վեց մարդ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Չորսին քաղաքային հիվանդանոց են տեղափոխել։

«Մյուս ուղևորները շարունակել են թռիչքը (Մոսկվա) տեղի ժամանակով ժամը 09:45–ին», – 360tv պարբերականին է հայտնել Արևմտասիբիրյան տրանսպորտային դատախազի ավագ օգնական Օքսանա Գորբունովան։

Դեպքը նկարահանել են տեսախցիկները։ Տեսագրության մեջ երևում է` ինչպես է սանդուղքը կոտրվում, և մարդիկ ընկնում են գետնին։

Քրեական կոմիտեն քրգործ է հարուցել սպառողների կյանքի ու առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանելու փաստով։

 

Լրահոս
0